ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի կտավը հնարավոր է վաճառվի 225.000 դոլարով:
Այն կցուցադրվի Սոհոյի Ջորջ Բերգեր պատկերասրահում անհատական ցուցահանդեսում:
Երկու անանուն գնորդ արդեն հետաքրքրված են Հանթեր Բայդենի կտավով՝ չնայած լուրջ քննադատություններին: Գործարքն օգտատերերն անվանել են կեղծիք: «Սա փող լվանալու ճանապարհներից մեկն է», – ավելացրել են օգտատերերը: