Այսօր Վենեսուելայի մայրաքաղաքում նախագահական նստավայրում պատվել են Խոսե Գրեգորիո Լուկեին, որը Վենեսուելայի տարածքով անցել է մոտ 500 կմ` աղոթելով երկրի նախագահի առողջության համար: Ընդ որում, նա քայլելիս ուսերին տարել է մոտ 15 կգ ծանրություն ունեցող փայտե խաչը: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
Այդ պահին նախագահական նստավայր է զանգել Ուգո Չավեսը, որը քաղցկեղի դեմ բուժում է ստանում երկրի զինվորական հոսպիտալներից մեկում՝ ասելով, որ պատրաստվում է 2012 թ. առաջադրվել որպես երկրի նախագահի թեկնածու: «Աստծո և Աստվածածնի օգնությամբ պետք է ապրեմ, հաղթեմ և հաջորդ տարի կդառնամ թեկնածու, ապա և` Վենեսուելայի նախագահ»,- ասել է Չավեսը:
Տեղեկացնենք, որ 50-ամյա Խոսե Գրեգորիո Լուկեն լքել է իր տունը և ճանապարհ ընկել` ստանալով «աստվածային նշան»: Երկշաբաթյա ճանապարհորդությունից հետո նա Սան Ֆերնանդո դե Ապուրե քաղաքից հասել է մայրաքաղաք Կարակաս: