Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Ժամանակակից Թուրքիան ինքն է ուղղորդում և հրամայում մյուսներին»․ Էրդողան

Թուրքիան շարունակում է պայքարել իր շահերի ու ապագայի համար, ինչպես մեկ դար առաջ էր՝ Ազգային-ազատագրական պատերազմի ժամանակ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի հյուսիսում՝ սևծովյան Սամսուն նահանգում մի շարք օբյեկտների բացման ժամանակ, հայտնում է Անադոլու գործակալությունը։ 

Նրա խոսքով՝ Անկարայի հակառակորդները չեն հրաժարվում Թուրքիայի զարգացման համար խոչընդոտներ ստեղծելու փորձերից՝ օգտագործելով նաև «ահաբեկչության քարտեզը»։

«Սակայն նրանք մոռանում են, որ ժամանակակից Թուրքիան այլևս դրսի պատվերով գործող պետություն չէ, այլ երկիր, որն ինքն է ուղղորդում և հրամաններ տալիս մյուսներին։ Հակաթուրքական սցենարների փլուզման բանալին ժողովրդի և իշխանությունների միասնությունն է»,- ընդգծել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր համաշխարհային ճգնաժամ հնարավորություն է տալիս ավելի լավ հասկանալ Թուրքիայի հզորությունը։

«Վերջին 20 տարիների ընթացքում Թուրքիայի տնտեսությունը եռապատկվել է, բայց դա բավարար չէ։ Մենք վճռական ենք կարճ ժամանակում կրկնապատկելու ՀՆԱ-ն՝ Թուրքիան ընդգրկելով աշխարհի առաջատար տնտեսությունների տասնյակում»,- ​​վստահեցրել է նա։

Էրդողանի խոսքով՝ Թուրքիան դարձել է մի պետություն, որի գործողություններին ուշադրությամբ հետևում են ամբողջ աշխարհում։ Նա նաև ուշադրություն է հրավիրել տարածաշրջանում, այդ թվում՝ Ուկրաինայում Թուրքիայի միջնորդական ջանքերի վրա։

Էրդողանը հայտնել է, որ կիրակի օրը՝ դեկտեմբերի 11-ին, հեռախոսազրույց կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո կզրուցի արդեն իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ։

«Մենք կքննարկենք հետագա քայլերը տարածաշրջանում»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը հավելել է, որ հենց Թուրքիայի ներդրման շնորհիվ է բացվել «հացահատիկային միջանցքը», որով գյուղատնտեսական արտադրանքն առաքվում է աշխարհի տարբեր ծայրեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում