
Տեղի է ունեցել 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվման արարողությունը, որին մասնակցել են Նորվեգիայի թագավորական ընտանիքը և Նորվեգիայի կառավարության անդամները։ Միջոցառումն ավանդաբար տեղի է ունենում Օսլոյի քաղաքապետարանի շենքում և հեռարձակվում Նոբելյան հիմնադրամի կայքում։
Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենը Նոբելյան մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի դիմանկարով ոսկե մեդալ և դիպլոմ է հանձնել բելառուս իրավաբան և ակտիվիստ Ալես Բելյացկիին, որին ներկայացնում էր նրա կինը՝ Նատալյա Պինչուկը։
Պարգևներ են հանձնվել նաև դատարանի որոշմամբ լուծարված ռուսական «Մեմորիալ» կենտրոնի և Քաղաքացիական ազատությունների ուկրաինական կենտրոնի ներկայացուցիչներ Յան Ռաչինսկուն և Օլեքսանդրա Մատվիյչուկին։ Դափնեկիրները պարգևատրվել են «իրենց երկրներում քաղաքացիական հասարակությունը ներկայացնելու համար»։