Ինչպես երեկ Լիբիայի հարցով շփման խմբի համժողովից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Լիբիայի ազգային անցումային խորհուրդը Մուամար Քադաֆիի ֆինանսական հաշիվների վրա գտնվող գումարներից կստանա մոտ 15 մլրդ դոլար: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Դրանից մոտ 3 մլրդ-ը ամերիկյան և բրիտանական բանկերում են, 2.2 մլրդ եվրոն` ֆրանսիական, 2.6 մլրդ եվրոն` իտալական և այլն:
«Լիբիայի ներկայացուցիչները խնդրել են 63 երկրների ապասառեցնել միջոցները: Նիստի ժամանակ ապասեռցվել է մոտ 15 մլրդ դոլար»,- ասել է Սարկոզին համաժողովից հետո: Սակոզին նաև ասել է, որ շփման խմբի երկրները պատրաստվում են հումանիտար օգնություն ցուցաբերել Լիբիային: