Ընթանում է ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչ փուլը։
2-րդ խաղում մրցեցին Նիդերլանդների և Արգենտինայի հավաքականները։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2։ 35-րդ րոպեին հաշիվը բացել է Մոլինան, 73-րդ րոպեին էլ 11-մետրանոցը հստակ է իրացրել Մեսսին։ 83-րդ րոպեին Վեգհորսթը կրճատել է հաշվի տարբերությունը։ Վերգհորսթը նաև դուբլ է ձևակերպել՝ գոլ խփելով ավելացված 11-րդ րոպեին։
Հանդիպումը շարունակվեց նաև լրացուցիչ ժամանակում, որի ընթացքում գոլ չգրանցվեց։ 11-մետրանոց հարվածաշարում դիպուկ գտնվեցին արգենտինացիները՝ հաղթելով 4։3 հաշվով։
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը Խորվաթիայի ընտրանին է։