Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը պատռված հովանոցի և պարզապես ձողի միջև

Հայաստանի անվտանգության ճարտարապետության մասին խոսակցությունների և քննարկումների ընթացքում հաճախակի է հնչում միտքը, որ, քանի դեռ Երևանը այսպես ասած ռուսական հովանոցի տակ է, չի արժանանա անվտանգության այլընտրանքային գործուն աջակցության կամ առաջարկների: Հնչում է միանգամայն տրամաբանական ու հիմնավոր, սակայն բերում եզրահանգումների այնպիսի համատեքստում, որն արդեն չի կարող լինել միարժեք: Իհարկե, Հայաստանում, ու գուցե Սփյուռքում կան մարդիկ, որոնք խորապես համոզված են ընդամենը 8-10 րոպեում դաշնակից փոխելու հրաշքի հարցում: Ինքնին դեռ հարց է, թե արդյո՞ք Հայաստանն ունի անգամ այդ 8-10 րոպեն՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները:

Բայց, վերադառնանք ռացիոնալ դիտարկման դաշտ, դուրս գալով «հրաշքների դաշտից», որտեղ Բուրատինոյին համոզում էին տնկել ձեռքի ոսկիներն ու սպասել, որպեսզի դրանք աճեն փողի ծառի տեսքով: Ներկայիս աշխարհաքաղաքական իրողությունները, և ռեգիոնալ ուժերի բալանսը այնպիսին է, որ Հայաստանի համար չկա «ռուսական հովանոցի» տակից դուրս գալու խնդիր: Այդ խնդիրը կար գուցե տասնամյակ առաջ, կամ դրանից ավելի վաղ:

Այսօր սակայն, իրավիճակը թե աշխարհում, թե ռեգիոնում, հարցը «կդնի» ոչ թե այդ հովանոցից դուրս գալու, այլ հովանոցի տիրոջ դեմ, այսինքն Ռուսաստանի դեմ դուրս գալու համատեքստում: Ըստ այդմ, նշանակում է, որ Հայաստանը անվտանգային այլ գործնական աջակցություն կամ առաջարկ ստանալու համար պետք է դուրս գա ՌԴ դեմ: Հետևաբար, խնդրի, քայլի ու դրա հետևանքի, արդյունքի չափումն էլ պետք է կատարվի այդ պրիզմայով: Ողջախո՞հ է ներկայումս դուրս գալ ՌԴ դեմ, մինչ այդ չունենալով անվտանգության գործնական, առարկայական, նվազագույն երաշխիքներով հագեցած աջակցություն կամ առաջարկ: Այստեղ կա վատագույն օրինակը՝ Ուկրաինան, ու չկա լավագույն օրինակ:

Հետևաբար, եթե Հայաստանը չունի առաջարկ, գործնական, շատ թե քիչ երաշխավորված աջակցության մասին համոզիչ և վստահելի հավաստիացում, քանի դեռ դուրս չի եկել ՌԴ դեմ, ուրեմն այստեղ խնդիրը ոչ թե Հայաստանին անվտանգության առաջարկ հասցնելն է, այլ Ռուսաստանին Հայաստանի միջոցով հարված հասցնելը; Հայաստանի համար կարո՞ղ է օգտակար կամ ռացիոնալ լինել Ռուսաստանին ուղղված «դագանակի» վերածվելը: Իսկ, եթե խնդիրը դա չէ, եթե նպատակների դաշտում չկա Հայաստանը ՌԴ դեմ հասցվող հարվածի գործիքի վերածելը, այլ կա իրապես փոխշահավետ անվտանգության հեռանկար, ապա հազիվ թե այն տրամադրելու պատրաստ որևէ կենտրոն սպասի, որ Հայաստանը դուրս գա ՌԴ դեմ՝ դուրս գալով «հովանոցից», նոր միայն դրսևորվի գործնականորեն: Ի վերջո, եթե խոսվում է Հայաստանի գոյություն ունեցող,, խափանված անվտանգության ճարտարապետության արդյունավետ, համարժեք փոխարինման, այլընտրանքի, նոր ճարտարապետության մասին, ապա պետք է արձանագրել, որ նորը իր մեկնարկային գործնականությամբ և համոզչականությամբ կարող է և պետք է լինի հնից ձերբազատվելու միջոց, ոչ թե արդյունք: Նորը կարող է լինել կամ միջոց, կամ՝ հետևանք: Ըստ այդմ, գնահատումը, թե Հայաստանը չի ունենա գործնական ու շոշափելի առաջարկ, քանի դեռ «ռուսական հովանոցի» ներքո է, առերևույթ հնչելով միանգամայն տրամաբանական ու ռացիոնալ, իրողությունների խորքային տարողությամբ չի արտացոլում խնդրի ամբողջ մասշտաբը, հետևաբար հազիվ թե կարող է դիտվել որոշումների կայացման արդյունավետ և ճշգրիտ հաշվարկ: Հազիվ թե արդյունավետ է քննարկել ծակ, պատռված հովանոցը ընդամենը ձողով փոխարինելու տարբերակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում