ՌԴ-ն մեզ շնչելու տեղ չի տալու, որ ստիպի դառնալ միութենական պետության մաս: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը:
Քաղաքագետը չի կարծում, թե ԱՄՆ-ն հնարավորություն կստեղծի, որ ՌԴ-ն կարողանա Հայաստանին շեղել. «ԱՄՆ-ն մեզ ասում է` ձեր տեղը չենք կռվելու, զարգացրեք ձեր անվտանգային համակարգը»:
Ըստ Սիմոնյանի` հայկական պետականության ողբերգությունը այն է, որ Ադրբեջանը հասկացել է առևտրի լեզուն, իսկ մենք` ոչ:
Քաղաքագետը վստահ է, որ Արևմուտքի մեկնած ձեռքը մերժելը մեծ վնաս կհասցնի ՀՀ պաշտպանական և անվտանգային խնդիրներին. «Արևմուտքին մերժելը կատաստրոֆիկ ազդեցություն կունենա մեր ազգային անվտանգության վրա»: