Լեհաստանի, Էստոնիայի, Գերմանիայի, Լիտվայի և Լատվիայի իրավապահ մարմինները համատեղ գործողության ընթացքում ձերբակալել են հանցավոր խմբի ավելի քան 20 անդամների, որոնք Բելառուսից անօրինական ճանապարհով միգրանտների են տեղափոխել Եվրամիության տարածք: Այդ մասին տեղեկացել ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
«Լեհաստանի, Էստոնիայի, Գերմանիայի, Լիտվայի և Լատվիայի ծառայությունները համատեղ գործողության շրջանակներում չեզոքացրել են հանցավոր խմբի, որն զբաղվում Էր Բելառուսից Եվրամիության երկրներ պետական սահմանների անօրինական հատում կազմակերպելով», – ասվում Է Լեհաստանի սահմանային պահպանության հաղորդագրության մեջ:
Ընդամենը ձերբակալվել Է 23 մարդ՝ Լեհաստանի 2 քաղաքացի, Ուկրաինայի 9 քաղաքացի, Թունիսի 2 քաղաքացի, Վրաստանի 2 քաղաքացի, ինչպես նաև Իրաքի և Բելառուսի մեկական քաղաքացի: Եվրոպոլի տվյալներով՝ մեկ քաղաքացու տեղափոխելու համար պահանջել են 3 հազարից մինչև 15 հազար եվրո: Ընդհանուր դրամական հոսքը գնահատվում Է 16 միլիոն եվրո:
Եվրոպոլը հաղորդում Է, որ հունվար ամսից Եվրամիություն միգրանտների անօրինական տեղափոխման փորձի համար ձերբակալվել Է 61 մարդ: Ըստ հետաքննության վարկածի՝ հանցավոր խմբերը, որոնց թվում եղել են հիմնականում Սիրիայի և Թուրքիայի քաղաքացիներ, իրականացրել են Իրաքից Եվրամիության տարածք տարբեր անօրինական միջանցքներով քաղաքացիների տեղափոխում: