Monday, 29 05 2023
Նաիրիի բաժնի և «Զվարթնոց»-ի գծային բաժնի ոստիկանները ձերբակալել են Նոր Հաճնում դանակահարություն կատարած տղամարդուն
21:56
Միլանի մարզիչները` Հայաստանում. Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը մարզաբնակ պատանիների համար
Ալիևն անթաքույց սպառնում է էթնիկ զտումներ իրականացնել. ՀՀ ԱԳՆ հայտարարությունը
Արցախը տոտալ շրջափակման մեջ է, ներքաղաքական պրոցեսները ավելի շատ կխանգարեն, քան կօգնեն
Թուրքիան ԱՄՆ-ի ու ԵՄ ճնշումների տակ դժվար թե մեղմացնի դիրքորոշումը Հայաստանի հանդեպ
Պարեկները մայիսի 22-ից 29-ը Երևանում հայտնաբերել են 4060, վեց մարզերում՝ 659 խախտում
Ֆրանսիա – Հայաստան. կամրջում է մանսուրյանական մրցույթը
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Ինչպե՞ս է հայտնաբերվել 1 տոննա թմրանյութը․ Միհրան Պողոսյանը նոր տեսանյութ է հրապարակել
21:10
Իտալիայում նավ է խորտակվել, մահացել է 4 զբոսաշրջիկ
Ալիևի երեկվա հայտարարությունները սպառնալիք են. ՄԻԵԴ ուշադրությունը պետք է հրավիրենք
20:50
Անհամբեր սպասում եմ շարունակել աշխատել որպես ՆԱՏՕ-ի դաշնակիցներ. Բայդենը շնորհավորել է Էրդողանին
«Ռոյալ Պլազա» հյուրանոցի սենյակում դի է հայտնաբերվել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը. ԱՀ ՊՆ
20:30
Հույս ունենք զարգացնել համագործակցությունը հանուն Եվրոպայի անվտանգության և կայունության. Զելենսկին` Էրդողանին
20:20
Reuters-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը գիշերը անօդաչու սարքերով հարձակվել է Օդեսայի նավահանգստի վրա
Ստամբուլի քաղաքապետ. Ընդդիմության համար ամեն ինչ զրոյից է սկսվում
Էրդողանի առաջին արտասահմանյան այցը կարող է լինել Մոլդովա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայ-ադրբեջանական սահմանի հաղորդակցությունների ապաշրջափակման փաստաթուղթը գրեթե պատրաստ է. Պալտով
19:30
Իրանը շուտով կներկայացնի գերձայնային հրթիռ
Մայիսի 22-29-ը Երևանում հայտնաբերվել է երթևեկության կանոնների 4060 խախտում
Երևանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը նորմայից բարձր է
19:00
Իսպանիայի վարչապետը հայտարարել է խորհրդարանն արձակելու և արտահերթ ընտրությունների մասին
Արձանագրել եք փրկարար բառը բառիս բուն իմաստով․ Անդրանիկ Քոչարյանը՝ ԱԻ նախարարին
Արցախի ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունը
Իրան-Եգիպտոս դիվանագիտական հարաբերությունները կարող են վերականգնվել
Վստա՞հ եք, որ նրանք օրինախախտում չէին արել. Ֆիդանյանը՝ Եռաբլուրի միջադեպի մասին
ԱԱԾ աշխատակիցը ոչ սթափ վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Խաղաղության այլընտրանքը պատերազմն է․ մեր պարտականությունն է ապահովել ՀՀ-ի ու Արցախի շուրջ խաղաղություն

Լավ է, որ Արայիկ Հարությունյանը հասկացավ` գլոբուսի վրա ՌԴ-ից բացի այլ պետություններ էլ կան  

Փարիզում գտնվող Լեռնային Ղարաբաղի նախագահ Արայիկ Հարությունյանը France 24 պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, թե պետք է հաշվի առնել, որ ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետը մինչև 2025 թվականն է, ուստի Արցախին անհրաժեշտ են անվտանգության ավելի հիմնարար երաշխիքներ:

«Գլխավորը՝ հարգեն մեր ինքնորոշման իրավունքը, որը մեզ համար անկախության ճանապարհն է: Դա միջազգայնորեն՝ ՄԱԿ-ի բանաձևերով պաշտպանվում է որպես ազգերի ինքնորոշման սկզբունք, և մենք պայքարելու ենք մինչև վերջ: Արցախցիների ինքնորոշման, անկախության իրավունքը սակարկման ենթակա չէ, դա հիմնավորված է հենց Ադրբեջանի պահվածքով», – ընդգծել է Հարությունյանը:

Հարությունյանն ասել է, որ ակնկալում է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը. «Այսօր արցախահայության ճակատագիրը վտանգված է: Ցեղասպանություն թե էթնիկ զտումներ, մեզ համար տարբերություն չկա. եթե պետք է թողնենք Արցախը, մեզ համար դա հավասարազոր է կոտորվելուն: Հազարամյակներ ապրել ենք մեր հողում և ուզում ենք շարունակել ապրել այնտեղ, դա մեր իրավունքն է»:

Անդրադառնալով հնարավոր բանակցություններին՝ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Ադրբեջանը միակողմանի մերժում է երկխոսել միջազգային ձևաչափով:

Արցախի աջաջնորդին Փարիզում ընդունել են Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի բոլոր բոլոր խմբակցությունների ղեկավարները: Այցը հաջորդում է օրենսդիր այս մարմինների կողմից Ադրբեջանին դատապարտող բանաձևերի ընդունմանը:

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը դրական է համարում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի այցը Ֆրանսիա։ Նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ արևմուտքն Արայիկ Հարությունյանի հայտարարությունը կընկալի այնպես, որ Արցախում հասկացել են, որ կա միջազգային խաղաղապահ ուժերի անհրաժեշտություն․ «Ես կարծում եմ, որ պարոն Հարությունյանը Ֆրանսիայում ունեցել է օգտակար հանդիպումներ, իրեն բացատրել են բաներ, որ գուցե Ստեփանակերտից չէր երևում՝ Ռուսաստանի հնարավորությունների, պլանների,  միջազգային անցուդարձի մասին, ինչպես նաև այն մասին, թե մյուս տարի ինչպիսի անդառնալի փոփոխություններ կարող են լինել տարածաշրջանում։ Հնարավոր է, որ դա պարոն Հարությունյանի վրա ազդեցություն է ունեցել»։

Հովհաննիսյանը նկատում է, որ առաջին դեպքը չէ, երբ մեր գործիչները աշխարհի հետ շփվելով համապատասխան եզրակացություններ են արել․ «Սակայն մյուս կողմից մենք գիտենք, որ Արցախում անընդհատ շեշտում են, որ Ռուսաստանը պետք է ստանա պաշտոնական մանդատ և այդ մանդատը պետք է լինի ընդհուպ անժամկետ․ այդ մասին խոսում է նաև Փաշինյանը ։Սա, կարծում եմ, մի հայտարարություն է, որը մեկնաբանությունների տեղիք է տալիս։ Բնականաբար Ֆրանսիայի պաշտոնական և կիսապաշտոնական շրջանակների կարծիքն այնպիսին է, որ դա անհնար է, Ռուսաստանը չի կարող ստանալ նմանատիպ մանդատ։ Ռուսաստանին պետք է փոխարինեն միջազգային խաղաղապահներ և դա չի լինելու Ռուսաստանի Դաշնությունը միայնակ կամ Թուրքիայի հետ միասին։ Պարոն Հարությունյանը գոնե հիմա հասկանում է, որ գլոբուսի վրա նաև այլ երկրներ կան և միայն Ռուսաստանի Դաշնությունը չի որոշում Արցախի ճակատագիրը»։

Մեր այն դիտարկմանը, թե  կա տարածված կարիք, որ Արցախի անվտանգությունը գետնի վրա Ռուսաստանից բացի ոչ ոք չի ապահովելու, Ֆրանսիան էլ դրան պատրաստ չէ, Հովհաննիսյանը նկատեց․ «Ցանկացած զորամիավորում, որ  սահմանափակ թվով գտնվելու է Արցախում՝ լինելու է մաքուր խաղաղապահ գործառույթ իրականացնող։ Նմանատիպ գործառույթ կարող է Ֆրանսիան ևս իր վրա վերցնել։ Աշխարհում կան երկրներ, որոնք ԵԱՀԿ-ի ու ՄԱԿ-ի հովանավորությամբ կարող են իրենց վրա վերցնել։ Քանի որ խոսք է գնում այն մասին, որ այնտեղ պետք է լինեն ինչ-որ բանակային ուժեր, որոնք Ադրբեջանի հետ պետք է հանուն Արցախի պատերազմեն՝ նմանատիպ բան նախատեսված չէ։ Ինչպես նաև նախատեսված չէ, որ Ադրբեջանը պետք է համարձակվի միջազգային հանրությանը հայտարարել պատերազմ։Սրանք  փոխկապակցված բաներ են։ Այսինքն խնդիրը խորքային առումով լուծվում է այնպես, որ կարիք չկա այնտեղ ունենալ բանակ, որը պատերազմելու ու կռիվ է տալու ադրբեջանցիների դեմ։ Խոսքն այն մասին է, որ այնպիսի տնետսական-քաղաքական, ռազմաքաղաքական որոշումներ են ընդունվելու, որ Ադրբեջանը պարզապես չի հարձակվելու և վերջ։ Իսկ միջադեպերը, որոնցից ոչ ոք ապահովագրված չէ, լուծելու են խաղաղապահները»։

Ըստ մեր զրուցակցի՝ եթե Ֆրանսիան ամեն օր խոսում է Մինսկի խմբի մասին, ուրեմն հենց դա էլ պահանջում է, Միացյալ Նահանգները՝ ևս։

Արմեն Հովհաննիսյանը գտնում է, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին Ֆրանսիայում այդպիսի ընդունելության արժանացնելը  Փարիզի կողմից հատուկ վերաբերմունքի նշան է․ «Միանշանակ դա Ֆրանսիայի կողմից հատուկ վերաբերմունքի նշան է և դա բխում է Սենատի ու Ազգային ժողովի որոշումներից։ Ֆրանսիայի քաղաքական դասը ցույց է տալիս, որ Արցախի ճակատագիրն իրենց համար կարևոր քաղաքական նշանակություն ունի»,-եզրափակեց նա։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում