Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

Կառավարությունն անտեսում է իր իսկ հետազոտության արդյունքները. նվազագույն աշխատավարձը ՀՀ-ում պետք է կազմեր միջինը 95 000 դրամ

Նվազագույն աշխատավարձը 2023 թվականի հունվարի 1-ից կդառնա 75 հազար դրամ՝ ներկայիս 68 հազարի փոխարեն։ Այս փոփոխությանն ԱԺ-ում կողմ քվեարկեց 65 պատգամավոր, ընդդիմադիր խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2005-ին սահմանվել է 13 հազար դրամ, որը, պարբերաբար բարձրացնելով, 2020-ի հունվարի 1-ից սահմանվել է 68 հազար դրամ։ Կառավարությունը նախատեսում է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը փուլային տարբերակով բարձրացնել մինչև 85 հազար դրամ:

Ըստ հիմնավորման՝ նվազագույն ամսական աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ հաշվի առնելով երկրի մակրոտնտեսական ցուցանիշները։

Տնտեսագետ Մովսես Արիստակեսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս փոփոխությանը, նշեց, որ ինչպես բոլոր հարցերի քննարկման ժամանակ, այս դեպքում էլ զեկուցողներին, հարակից զեկուցողներին հարցեր, ըստ էության, չտրվեցին, մտքերի փոխանակություն չկայացավ, եզրափակիչ ելույթներ չեղան: «Սա ինձ թույլ է տալիս եզրակացնել, որ դակման գործընթաց է գնում ԱԺ-ում՝ առանց մասնագիտացված կազմակերպությունների կարծիքները հաշվի առնելու, առանց ընդդիմության։ Երբ հուլիսին այս հարցը քննարկվում էր, բազմաթիվ ՀԿ-ներ, այդ թվում նաև մեր ՀԿ-ն բազմաթիվ առաջարկություններ էին ներկայացրել, որոնք ասում էին, որ առաջարկվող 75000 դրամը բոլորովին չի համապատասխանում պետության կողմից ստանձնած պարտավորություններին և չի ապահովում կենսասպառողական զամբյուղը։ Ցավոք, իշխանությունները չլսեցին քաղհասարակության, մասնագիտական հասարակության ձայնը և ընդունեցին այն, ինչ իրենց ձեռք է տալիս»:

Արիստակեսյանը հիշեցրեց, որ կառավարության ծրագրով նախատեսված է, որ նվազագույն աշխատավարձը պետք է 85 000 դրամի հասնի. «Սա քաղաքական հայտարարություն է, որովհետև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից տարբեր մեթոդաբանությամբ կատարված 5 հետազոտությունների արդյունքներով, այսօրվա դրությամբ նվազագույն աշխատավարձը պետք է 80-130 հազար դրամի միջակայքում լիներ։ Ըստ այդ հինգ հետազոտությունների միջինի՝ նվազագույն աշխատավարձը պետք է կազմեր միջինը 95 000 դրամ, բայց իշխանությունը անտեսելով այդ հետազոտության արդյունքները, անտեսելով գնաճային լուրջ ճնշումները վերջին երկու տարվա ընթացքում, նվազագույն աշխատավարձը բարձրացնում է սոսկ շուրջ 10 տոկոսով։ Եվ դա այն դեպքում, երբ իշխանությունները մեծ հաճույքով իրենց բազային աշխատավարձը բարձրացնում են 25,8 տոկոսով։ Ավելին՝ գործող հավելավճարների սանդղակներին գումարած՝ որոշակի պաշտոնյաների տալիս են 100 տոկոս հավելում։ Այդպես եղավ վերջերս ՍԴ դատավորների, ԲԴԽ նախագահի, որոշ իրավապահ մարմինների ղեկավար պաշտոնների համար և այլն։ Եվ տեսնելով, որ այդ հավելումները շատ ճչացող են, երեկ որոշում կայացրին մակարդակն իջեցնել 5-10 տոկոսով, այսինքն՝ երկրում չկա մշակված լուրջ աշխատավարձային ռազմավարական քաղաքականություն: Այդ քաղաքականությունը իրավիճակային է և ուղղված միայն հանրային աշխատողների բարեկեցության բարձրացմանը»,-հայտարարեց Մովսես Արիստակեսյանը:

Նա նկատեց, որ այդ քաղաքականությունը իրականացնելիս հաշվի չեն առնվում ՀՀ օրենքները սպառողական նվազագույն զամբյուղի և սպառողական նվազագույն բյուջեի մասին, ըստ որի՝ դրանց արժեքներն ամեն տարի պետք է ամրագրվեն պետական բյուջեում և ըստ այդմ էլ պետք իրականացվի թոշակային, նպաստային քաղաքականությունը: «Ժողովրդահաճո քայլ են անում, որ ասեն՝ տեսեք, նախկինները չէին բարձրացնում, բայց այ մենք քանի անգամ բարձրացրինք, ավելին՝ ըստ մեր փորձագիտական գնահատականների՝ այսօրվա սոցիալ-տնտեսական պայմաններում և գնաճի պայմաններում նվազագույն աշխատավարձը պետք է լինի 130․000 դրամ, ինչը սպառողական նվազագույն զամբյուղի արժեքն է»,-ընդգծեց տնտեսագետը:
Արիստակեսյանը նաև նկատեց, որ այս ֆոնին շատ անհանգստացնող է ֆիզիկական անձանց համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման մասին օրինագծի հրատապ ռեժիմով քննարկումը. «Այդ նախագիծը հանրային որևէ քննարկում չի անցել ինչպես e-draft կայքում, այնպես էլ մասնագիտական կազմակերպությունների և քաղաքացիական կազմակերպությունների հետ։ Ընդամենը խոստանում են որ օրինագծի առաջինից երկրորդ ընթերցման ժամանակ ԱԺ-ում կանցկացվեն հանրային լսումներ, որին ինչպես միշտ, կհրավիրվեն իշխանահաճո կազմակերպությունները»:

Տնտեսագետը կարծում է, որ համընդհանուր հայտարարագրման համակարգը շատ ավելի շուտ պետք է ներդրվեր, դրանով կիրականացվեր քաղաքացի-պետություն հարաբերությունների մակարդակի էլ ավելի բարձրացման, փոխադարձ պատասխանատվության նպատակադրումը. «Բայց կան բազմաթիվ հարցեր և խնդիրներ, որոնց չլուծելը այս պարագայում ոչ միայն կձախողի համակարգի ներդրումը, այլև կհեղինակազրկի համակարգն այնպես, ինչպես անկանխիկ գործարքների համար կենսաթոշակառուների 10 տոկոս հետվճարի ծրագիրը։ Այստեղ առանձնացան պատգամավորներ Արսեն Թորոսյանը, Բաբկեն Թունյանը, Վիգեն Խաչատրյանը, Հովիկ Աղազարյանը և Արմեն Խաչատրյանը, որոնք մասնագիտական սուր և արհեստավարժ հարցադրումներով փորձում էին բարձրացնել խորհրդարանական քննարկման մակարդակը՝ աշխատելով թե իրենց թիմի և թե ընդդիմության փոխարեն։ Հատկապես թեժ էր քննարկումը եկամուտների հայտարարագրման օրինագծի ժամանակ, որի ընթացքում նախկին և արդի օլիգարխիայի հայտնի ներկայացուցիչը ընդդիմացավ օրինագծին՝ քննադատելով համակարգի ներդրումը։ Իհարկե նա արժանի հակահարված ստացավ։

Ըստ այդմ մենք էլ կարծում ենք, որ այդ համակարգի ներդրումը շատ կարևոր է, սակայն դա շտապ կարգով չպետք է ներդրվի, անհրաժեշտ է 6 ամիս երկարեցնել ժամկետը, մինչ այդ անցկացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով հանրային քննարկում, լրամշակել օրինագիծը նաև գույքի և պատից կախված Սարյանի նկարի մասին տեղեկատվության ներկայացման պարտադիր դրույթներով»,-ընդգծեց տնտեսագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում