Saturday, 20 04 2024
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար

«Խաղաղության պայմանագիրը» դեկորատիվ եմ համարում, համերաշխ ապրել չի ստացվելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները հայտարարում էին, որ մինչև այս տարվա վերջ կկնքեն խաղաղության պայմանագիր, սակայն այս պահի դրությամբ դրա նախադրյալները  կարծես չկան։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այդ գործընթացի շուրջ։

Ես այդ մասին շատ եմ խոսել։ Էրդողանի ծրագրերը միայն Ղարաբաղով չեն ավարտվի, նրան այս ճանապարհին օգնում է Ռուսաստանը։ Միթե մտածում եք, որ եղած, նախանշված  ծրագրերը կանգնեցվելու են՝ «խաղաղության» ծրագրերի պատճառով։ Ամեն ինչ կախված է նրանից, թե Ռուսաստանն ինչ դիրքով հաղթանակ կտանի։Եթե Ռուսաստանը հաղթի, 6-8 ամիս հետո աշխարհի տերերը սկսելու են բանակցել Ռուսաստանի հետ ու աշխարհի բաժանումը կատարել։

-Արդյոք Ռուսաստանը կհաղթի, 3 օրում Կիև էին գրավում, բայց պատերազմը դեռ շարունակվում է, որոշ տարածքներ էլ Ուկրաինան հետ է բերել։

-Առայժմ ճակատագրական հարվածը չի գործադրվել։ Ավելի լավ է լսել ստրատեգների խոսքերը։ Ամենևին էլ էական չէ կոնկրետ այսօր ինչ է կատարվում։ Կա երկու տարբերակ՝ կա՛մ մարդկության վերացում է գնում, կա՛մ Ռուսաստանի հետ բանակցում են։ Այսօր նոր աշխարհի բաժանում է կատարվում, չենք կարող դրանից անմասն մնալ։ Եթե 10-12 տոկոս միջուկային պայթյուն լինի՝ երկրագունդ չի լինի։

-Այսինքն Ռուսաստանի հաղթանակի միակ տարբերակը միջուկային զենքի գործադրումն է։

-Իսկ ի՞նչ եք մտածում՝ Ռուսաստանը կթողի՞ իրեն վերացնել։ ԱՄՆ-ն ունի բոլոր տեխնիկական միջոցները վտանգը զգալու համար։ Երբ ինքը վտանգը զգում է,  միանգամից ասում է ՝ մենք այդ զենքը չենք տվել Ղրիմի կամրջին հարվածելու, Ռուսաստանի տարածք մտցնելու համար։ Երկու սլավոնական ժողովուրդներ են կռվում, շատ շատերը հիմա Եվրոպայում, Անգլիայում իրենց սպաներին պատրաստում են երկար պատերազմ տանելու համար, բայց դա տեղի չի ունենա։

-Դառնալով նորից Հայաստանի խնդիրներին։ ՀՀ ԱԽ քարտուղարը հայտարարել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին հաջողվել է համաձայնեցնել խաղաղության պայմանագրի միայն մի կետը։ Ի՞նչ է դա ենթադրում, արդյոք հնարավոր կլինի համաձայնեցնել նաև մյուս կետերը։ Եվ առհասարակ  արդյոք խաղաղության պայմանագիրը միայն դեկլարատիվ փաստաթուղթ չի լինի։ Միայն ստորագրությունը տասնամյակներ շարունակվող հակամարտությանը վերջ կդնի՞։

2018 թվականին Թբիլիսիում ես երեք երկրների երիտասարդական հավաք կազմակերպեցի, որպեսզի Թբիլիսին դառնար մի քաղաք, որտեղ հաշտության պայմանագիր կկնքվեր։ Հայաստանն այդ հավաքին չմասնակցեց, ես չհասկացա, թե ինչու։ Եվ դա այն դեպքում, երբ  նույնիսկ Ադրբեջանը մասնակցեց։ Այդ խախտումից հետո ես զգացի, որ եթե նախկիններն ամբողջությամբ Ռուսաստանի «տակ էին», ապա հիմա անհասկանալի է, թե նորերն ինչ են անում։ Առաջարկն արդեն կար՝ առանց հզոր պետությունների։ Եթե երեք հանրապետություններ պետք է իրար հետ համերաշխ ապրեն, դրանով կարող էր լավ հիմք դրվել, բայց հրաժարվեցին։ Ի՞նչ եք կարծում, երբ գործընթացի մեջ են մտնում աշխարհաքաղաքական հզոր պետությունները և ամեն մեկն ունի իր շահը, դա հնարավո՞ր է դառնալու։ Չեմ կարծում, թե հնարավոր կլինի համերաշխ ապրել։ «Թուրքական պատոկը» սարքվում է, արդյոք այն թույլ կտա ինչ-որ խաղաղության պայմանագիր կնքել ու Հայաստանին հանգիստ թողնել։ Ես խաղաղության պայմանագիրը խիստ դեկորատիվ եմ համարում և նույնիսկ ավելորդ եմ համարում այդ մասին խոսելը։ Չենք կարող մտնել քո տուն քեզ կտրտել, հետո ստիպել, որ պայմանագիր կնքվի։ 2018-ին կարող էին իրար հետ պայմանավորվել։  Ի՞նչ եք կարծում հզոր պետություններից ունե՞ք աջակիցներ։ Եվրոպան Ադրբեջանի էներգակիրների հույսին է  մնացել, Թուրքիան ձգտում է վերցնել տարածաշրջանը, Ռուսաստանն էլ իր խնդիրներն ունի։ Այս իրավիճակում ի՞նչ խաղաղություն։ խաղաղությունը ստիպողաբար չի լինում։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում