Բյուջեն պոպուլիստական չէ, շոշափելի աճ կա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը:
Մեր բանախոսը տնտեսական աճից թռիչքաձև փոփոխություն սպասելը ֆանտաստիկայի ժանրից է համարում. «Տնտեսական աճից թռիչքաձև փոփոխություն կարելի է սպասել, երբ լինի ապաշրջափակում ու խաղաղության պայմանագիր»:
Ըստ Բարխուդարյանի` ՏՏ ոլորտի աշխատանքը ուղիղ ազդում է մեր ՀՆԱ-ի վրա, ինտելեկտուալ ներհոսք է Հայաստան, որը նոր հնարավորություններ է բացում Հայաստանի համար:
Բարխուդարյանի կանխատեսմամբ` եկող տարի երկնիշ աճ է սպասվում: