Իրանում ընդզվումներ են․ ընկալում կա, որ բողոքներն ունեն իրենց հիմնավորումները: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը:
Ըստ Բեգլարյանի՝ Իրանում խռովությունները ավելի կառավարելի են դարձել․ «Իրանի մոտ կա ընկալում, որ գործող պատժամիջոցները հասել են գագաթնակետին: Իրանի իշխանությունները փորձում են վիճակը կառավարելի դարձնել»: