ԱՄՆ Սենատից հետո ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը հաստատել է միասեռ ամուսնությունները դաշնային մակարդակով ճանաչող օրենքը ամուսնության հարգման մասին։
Ներկայացուցիչների պալատում օրենքին կողմ է քվեարկել 258 կոնգրեսական, այդ թվում՝ 39 հանրապետական։ Դեմ է քվեարկել 169 հանրապետական և ոչ մի դեմոկրատ։ Ակնկալվում է, որ նախագահ Ջո Բայդենն այն կստորագրի առանց անհարկի ձգձգումների: