Thursday, 08 06 2023
19:50
ԱՄՆ-ն հարյուրավոր հրշեջների և տեխնիկա է ուղարկել Կանադա՝ անտառային հրդեհների դեմ պայքարելու համար. Բայդեն
Կարգալույծ է հռչակվել Տ. Ադամ քահանա Մովսեսյանը
19:30
Հունգարիան և Հունաստանն արգելափակել են Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 11-րդ փաթեթը
Անահիտ Ավանեսյանն այցելել է «Նուբարաշեն» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ
Թուրքական լիրան կրկին ռեկորդային արժեզրկում է գրանցել
Եվրասիական հարթակում լուծում չկա, կա ռուս-թուրք-ադրբեջանական պայմանավորվածություն
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Տրետուքի հայկական դիրքերի ուղղությամբ
«Կուզեի Սերգոն կենդանի լիներ, գար, երեսին նայեի, ասեի՝ ամոթ քեզ». Բարսեղ Բեգլարյան
Ամփոփելով հետմիջօրեն Գոհար Հայրապետյանի և Ժիրայր Ոսկանյանի հետ
Վերմիշյանից պահանջվում է բռնագանձել 4 անշարժ գույք և 46 մլն դրամ
18:30
Մոսկվան և Կիևը միմյանց մեղադրել են Խերսոնի մարզում գնդակոծությունների մեջ. հաղորդվում է զոհերի մասին
«Եվրասիա. մեր տուն» ցուցահանդեսին ԱՊՀ վարչապետները ծանոթացել են ներկայացված արտադրանքին
Նիկոլ Փաշինյանը ՌԴ վարչապետին հրավիրել է հայկական տաղավար
18:20
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզումից առաջացած հեղեղումները 5 մարդու կյանք են խլել
18:10
Զելենսկին այցելել է Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով հեղեղված շրջաններ
Ռուսաստանն առաջարկում է ԵԱՏՄ-ի արտակարգ պարենային հիմնադրամ ձևավորել․ Միշուստին
Լուրերի երեկոյան թողարկում 18։00
Հայաստանը միջուկային մրցակցության կենտրոնում
Արմեն Գրիգորյանը ՀԱՊԿ ԱԽ քարտուղարներին կոչ է արել հստակ և հասցեական գնահատական տալ Ղարաբաղում ստեղծված իրավիճակին
17:55
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ դեսպանը այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի և ընդգծել մշակութային ժառանգության պահպանման կարևորությունը
Քեթրինի Միհրանի հայտարարությունն ու «Մրգենի» ՍՊԸ-ի շահառուի հայտարարագիրը հակասում են իրար․ Հետք
17:50
ՌԴ-ն Արդարադատության միջազգային դատարանում Ուկրաինային մեղադրել է Կախովկայի ՀԷԿ-ը ռմբակոծելու մեջ
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է Շիրակի պետական համալսարանի տնտեսագիտական ամբիոնի վարիչը
Վարչապետ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին
Հույս ունեմ, որ մի օր գործընկերային կապեր կհաստատվեն Լոնդոնի և իմ սիրելի Երևանի միջև. ԱԺ նախագահ
ՀՀ նախագահն ու Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի ներկայացուցիչը քննարկել են Հայաստանում հիմնադրամի կողմից իրականցվող ծրագրերը
17:20
ՀԱՊԿ-ի ԱԽ քարտուղարների հետ հանդիպմանը Պատրուշևը Լուկաշենկոյի հետ քննարկել է անվտանգության խնդիրներ
17:11
Եղանակը Հայաստանում – Հունիս 9, 2023
Կրկի՞ն փորձիր․ Հայաստանը որոշել է զենքի խնդրով կրկին դիմել ՌԴ-ին

Հայաստանը կարող է ընդօրինակել Վրաստանի «ՆԱՏՕ-ական փորձը»՝ ռազմական բարեփոխումների համատեքստում

Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդուարդ Ասրյանը այցով գտնվում էր Վրաստանում:

Ըստ այդ երկրի պաշտպանական գերատեսչության՝ Ասրյանին հյուրընկալել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։ Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունեցել գործընկերների խորհրդակցություն։ Կողմերի ուշադրության կենտրոնում են եղել Վրաստանի և Հայաստանի միջև դարավոր պատմական բարեկամությունը և բարիդրացիական հարաբերությունները։ Հանդիպմանը պաշտպանության ուժերի հրամանատարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր։ Մատիաշվիլին Հայաստանի զինված ուժերի հրամանատարին է ներկայացրել Վրաստանի պաշտպանության ուժերում իրականացվող բարեփոխումները։ Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ռազմական կրթության ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին: «Գլխավոր շտաբում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին Վրաստանի պաշտպանության ուժերի ներկայացուցիչներ և Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ։ Երկկողմ հանդիպումից հետո Ասրյանը Հերոսների հրապարակում ծաղկեպսակ դրեց Վրաստանի տարածքային ամբողջականության համար զոհված հերոսների հուշակոթողին և հարգանքի տուրք մատուցեց մարտական ​​գործողություններում զոհված մարտիկների հիշատակին»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ: Այցի շրջանակներում Հայաստանի զինված ուժերի պատվիրակության անդամներն այցելել են նաև ՆԱՏՕ-Վրաստան համատեղ ուսումնական և գնահատման կենտրոն (JTEC) և սերժանտների ակադեմիա։

Վրաց փորձագետ Վախթանգ Մայիսայայի կարծիքով՝ Հայաստանն ու Վրաստանը լինելով դաշնակիցներ, ունեն համագործակցության լայն ներուժ նաև ռազմական ոլորտում․ «Մենք  ունենք համատեղ գործակցության փորձ՝ ահաբեկչության դեմ պայքար Աֆղանստանում, Իրաքում և այլ երկրներում։ Այնպես որ շատ ընդհանուր բաներ ունենք՝ այդ թվում ՆԱՏՕ-ի առջև կանգնած մարտահրավերները՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։ Կարող ենք մատնանշել նաև հիբրիդային պատերազմները, որոնք այսօր շատ կարևոր են։ Ես այցը միանշանակ դրական եմ գնահատում ու համարում եմ, որ Հայաստանն ու Վրաստանը ընդհանուր շատ բան ունեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Այն հանգամանքը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է դեպի ՆԱՏՕ, ըստ մեր զրուցակցի, չպետք է խանգարող հանգամանք լինի․ «Կարծում եմ, որ ամեն երկիր ունի իր ազգային հետաքրքրությունները՝ ելնելով իր ազգային անվտանգությունից։ Այնպես որ՝ մեկը մյուսին չի խանգարում՝ ասիմետրիկ ռազմական սպառնալիքի համատեքստում։ Պետք է նշեմ, որ այն ժամանակ, երբ Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա և ընթանում էր պատերազմ Վրաստանի ու Ռուսաստանի միջև, Հայաստանը լինելով Ռուսաստանի դաշնակիցը, թույլ չտվեց, որ իր տարածքը Ռուսաստանն օգտագործի  Վրաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար, ինչը շատ կարևոր էր Վրաստանի համար։ Այսինքն՝ 100 տոկոս օկուպացիայի փոխարեն, ռուսական զորքերը 60 տոկոս օկուպացրեցին, հետո դուրս բերեցին իրենց զորքերը և հիմա արդեն 20 տոկոսն է օկուպացիայի տակ։ Ահա մեկ շատ փայլուն օրինակ»,-նկատեց Մայիսայան։

Նա ընդգծեց, որ կարևոր հանգամանք  է այն, որ Վրաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են ու շարունակում են սերտացնել համագործակցությունը տարբեր ոլորտներում․ «Իհարկե ռազմական անվտանգության վերաբերյալ կան տարբեր մոտեցումներ, բայց դա չխանգարեց Հայաստանին մեզ մեծ ծառայություն մատուցել՝ թույլ չտալով իր տարածքն օգտագործել Վրաստանի դեմ ռազմական ագրեսիայի համար»։

Միևնույն ժամանակ Վախթանգ Մայիսայան նշում է, այն հանգամանքը, որ Վրաստանն իր բանակը կառուցում է ՆԱՏՕ-ի ստանդարտներին համապատասխան, ևս Հայաստանի համար կարող է շատ օգտակար լինել՝ փորձը կիսելու իմաստով․ «Կան շատ հետաքրքիր  մանրուքներ, որ Հայաստանը կարող է ի գիտություն ընդունել՝ այն ռազմական բարեփոխումների համատեքստում, որ այսօր Հայաստանում ընթանում է ՝ նկատի ունենալով 2020 թվականի պատերազմը։ Այսօր Հայաստանը գտնվում է ռազմական բարեփոխումների փուլում։ Կարծում եմ, որ Վրաստանի «ՆԱՏՕ-ական» օրինակը շատ լավ մոտիվացիոն աղբյուր կլինի Հայաստանի համար»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում