Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն

Մոսկվայի դատարանում երեկ տեղի է ունեցել  «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումի հերթական նիստը: Հայցադիմումը դատարան ներկայացրել է Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը: Նիստից հետո Գեորգի Անտոնովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ՌԴ ԱԳՆ-ն երեք միջնորդություն էր բերել, որ վարույթը չհասնի նրան, որ  դատարանը որոշում կայացնի:

«Երեք միջնորդությանն էլ ես դեմ արտահայտվեցի, և դատարանը մերժեց դրանք: Եթե դատարանը բավարարեր այդ միջնորդությունները, վարույթը տեղի չէր ունենա: Մենք դեռ նախորդ նիստին միջնորդել էինք, որ դատարան բերվեն պայմանագրերի բնօրինակները, նաև հավելվածները: Դատարանը պարզաբանեց, որ եթե ես դրանք պահանջեմ, 6 ամսից մեկ տարի կտևի, մինչև ԱԳՆ-ն բերի դրանք, ձեզ պե՞տք է, որ այդքան երկարի հարցի քննարկում: Դատարանը ժամանակ տվեց մտածելու, ես էլ ասացի, որ դա մեզ պետք չի, մեզ պետք է, և այսքանը, որ ռուսական ատյաններում կարողացել ենք անել, դա արդեն մեծ քայլ է: Դատարանը որոշեց մերժել մեր միջնորդությունը, իսկ այդ մերժումը մեզ համար մեծ պլյուս է, առիթ է, որ մենք հետագայում պրոցեսը շարունակենք: Քննարկումները նորմալ էին ընթանում, նույնիսկ առարկություն չէին բերել, բայց ամեն գնով ասում էին, որ իրենք ճիշտ են, որ իրենք կարող էին ընդհանրապես չպատասխանել: Երկրի նախագահը պատասխանել է, Պետական դուման պատասխանել է, իսկ ԱԳՆ-ն ասում է՝ մենք կարող ենք չպատասխանել, մեր բոլոր փաստաթղթերը գաղտնի են, մենք դրանք քաղաքացիների հետ չենք կիսում: Ես դատարանում էլ ասացի՝ էդ նախագահը գաղտնի չէ, դուք գաղտնի՞ եք: Էդպես բաժանվեցինք, ինձ թվաց, որ դատարանը որոշում կկայացնի, ԱԳՆ-ին կպարտադրի, որ ներկայացնի պատասխաններ մեր հարցերին: Դատավորը եկավ և հայտարարեց, որ մեր հայցը մերժում է: Բայց մենք արդեն մեկ ժամից ավել հարցը քննարկել էին: Առաջին անգամ այս մեկ տարի տևած դատական պրոցեսում մեր հայցը, ըստ էության, քննարկվեց: Պարզաբանումը, թե ինչու դատարանը չհանձնարարեց ԱԳՆ-ին տալ պատասխան, դա կիմանանք մեկ ամիս հետո, երբ դատարանը փաստաթղթով կտա իր պարզաբանումները»,-ասաց նա :

Անտոնովի խոսքով՝ հենց դատարանի տված այդ թղթի հիման վրա մենք կիմանանք, թե ինչ պատճառով ԱԳՆ-ին չի հանձնարարել այդ պայմանագրերը դիտարկել ըստ էության և դենոնսացնել դրանք:

«Մեկ ամիս հետո կստանանք դատարանի որոշումը և բողոքարկման հնարավորություն կստանանք: Փաստորեն մենք կունենանք դատարանի որոշում, որը մինչև հիմա չենք ունեցել: հաջորդ ատյանը վերաքննիչ դատարանն է, ապա Գերագույն դատարանը, որից հետո միջազգային դատարանը: Դատարանի որոշումը մեզ հիմք է տալիս, որ բոլոր դատական ատյաններ անցնելու հետո հասնենք միջազգային դատարան»,-հավելեց Անտոնովը:

Նա նաև նշեց, որ իրենք տրամադրված են գնալ մինչև միջազգային դատարան:

«Սա ևս մեկ քայլ է, որ մենք հասնենք մեր նպատակին: Ռուսաստանի հայերի միության գրած բոլոր բողոքները, կլյաուզաները, բոլորը բերել էին դատարան, որ գործին կցեն: Ես ասացի՝ Մոսկվայի աղբանոցներում ուրիշ թղթեր չկայի՞ն, որ հավաքեիք, բերեիք: Դատավորն իրենց ասաց՝ ձեր թղթերը հետ վերցրեք: Այդ աստիճանի ստոր էին, որ ամեն ինչ արել էին, որ դատարան ստից թղթեր բերին:  Արա Աբրահամյանն իր հակահայկական դեմքը պարզ ցույց տվեց, ոչ մի հայկականություն իր մեջ չկա»,-ասաց նա:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում