Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Պորտուգալիան առանց Ռոնալդուի․ Ինչ որոշում կկայացնի Սանտուշը

Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում այսօր կկայանան քառորդ եզրափակչի վերջին երկու հանդիպումները։ Երևանի ժամանակով 19։00-ին Պորտուգալիայի հավաքականը կմրցի Մարոկկոյի հետ։ Այս դիմակայությունում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում պորտուգալացիներին։ Վերջիններիս խաղի հիմնական ժամանակում հաղթանակի համար սահմանված է 1․7 գործակից։ Ոչ-ոքի գնահատված է 3․78, իսկ Մարոկկոյի հաղթանակը՝ 5․8 գործակցով։ Պորտուգալիայի կիսաեզրափակիչ դուրս գալու գործակիցը 1․3 է, իսկ Մարոկկոյի անցումը գնահատված է 3․7 գործակցով։ Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում սենսացիա մատուցելով Աֆրիկան ներկայացնող հավաքականը հետխաղային 11 նետրանոցներով հաղթել էր մրցաշարի ֆավորիտներից Իսպանիային։ Պորտուգալիան էլ ջախջախիչ 6։1 հաշվով առավելության էր հասել Շվեյցարիայի նկատմամբ։ Այս հանդիպումը նշանավորվել էր նրանով, որ Պորտուգալիայի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հիմնական կազմում չէր ընդգրկել թիմի առաջատար և ավագ Կրիշտիանու Ռոնալդուին։ Սանտուշի այս որոշումը քննարկման, նույնիսկ շահարկման առարկա էր դարձել ֆուտբոլային աշխարհում։ Ռոնալդուի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Բենֆիկայի» 21-ամյա հարձակվող Գոնսալու Ռամուշը փայլուն խաղ էր ցուցադրել, դառնալով այս առաջնության առաջին հեթ-տրիկի հեղինակը։ Սանտուշը իր որոշումը որակել էր տակտիկական նշելով, որ Ռոնալդուն շարունակում է մնալ թիմի առաջատարը։

«Տակտիկական քայլս, որևէ կերպ կապված չէ Հարավային Կորեայի դեմ Ռոնալդուի ցույց տված խաղի հետ։ Այլևս չեմ ցանկանում այս հարցի շուրջ։ Մենք այդ մասին մտածել ենք այսօրվա խաղից դեռ մի քանի օր առաջ։ Կրկնում են, սա տեխնիկական որոշում է, ոչ ավելին»,- Շվեյցարիայի դեմ խաղից հետո ասել էր Սանտուշը։ Նախօրեին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Սանտուշի քայլից վրդովված Ռոնալդուն ցանկացել է լքել Պորտուգալիայի հավաքականի ճամբարը։ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան երեկ պաշտոնաես հերքեց այս տեղեկությունը։ Պորտուգալական թերթերից մեկը գրել էր, որ Ռոնալդուն մարզչական շտաբին սպառնացել է հեռանալ հավաքականից երբ իմացել է, որ դուրս է մնացել Շվեյցարիայի դեմ խաղի մեկնարկայն կազմից: Երեկ Record պարբերականը հաստատել էր Ռոնալդուի հավաքականից հեռանալու մտադրությունը նշելով նաև, որ Շվեյցարիայի դեմ խաղի նախօրեին Ռոնալդուի և Սանտուշի միջև տհաճ խոսակցություն է եղել, որիցընթացքում հավաքականի ավագը հայտնել է Կատարից հեռանալու իր մտադրության մասին: «Խոսակցությունը երեկար է տևել, բայց Ռոնալդուն զիջել է,՝ հասկանալով, պատեհ առիթ չէ վիճելու համար»,- գրում է պարբերականը։

«Մեր հավաքականն ավելի քան միասնական է և արտաքին ուժերը չեն կարող կոտրել այն։ Երկրպագուները գիտակցում են և թույլ չեն որ քառորդ եզրափակիչ խաղից առաջ մրցակիցն առավելություն ստանա։ Մենք թիմ ենք բառի ամենաուղիղ իմաստով։ Թիմ, որը մինչև վերջ կպայքարի իր երազանքի համար։ Հավատացե՛ք մեզ։ Առա՛ջ, Պորտուգա՛լիա»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ռոնալդուն։ Կլինի՞ այսօր լեգենդար ֆուտբոլիստը Պորտուգալիայի մեկնարկային կազմում։ Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Սանտուշը առաջնորդվելով հաղթած թիմի կազմը չփոխելու սկզբունքով այսօր ևս Ռոնալդուին չի ընդգրկի մեկնարկային կազմում։ Հանուն արդարության նշենք, որ Շվեյցարիայի դեմ խաղում Պորտուգալիան առանց Ռոնալդուի ցուցադրել էր գրավիչ և արդյունավետ ֆուտբոլ։

Հաշվի առնելով վերջին խաղի դրական գործոնները իսկապես հավանական ենք համարում, որ այսօր ևս Պորտուգալիան կխաղա առանց Ռոնալդուի։ Ինչևէ, այսօր ժամը 23։00-ին տեղի կունենա քառորդ եզրափակչի վերջին՝ Անգլիա-Ֆրանսիա հանդիպումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում