Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանի ԱԽ քարտուղարի պատասխանն Ալիևի օգնականին

Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, թե անհնար է հերքել փաստված բանը, այն է՝ Վաշինգտոնում բանակցության ընթացքում արձանագրվածը, որ վերաբերում է Ստեփանակերտ-Բաքու շփման միջազգային մեխանիզմին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին կապերի պատասխանատու Հիքմեթ Հաջիևը, ում հետ ամիսներ առաջ Վաշինգտոնում ԱՄՆ նախագահի խորհրդական Սալիվանի միջնորդությամբ բանակցել էր Արմեն Գրիգորյանը, հերքել էր Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարությունը, որ վերաբերում էր այդ միջազգային մեխանիզմին:

Հաջիևը հայտարարել է, որ Բաքուն որևէ արտաքին սուբյեկտի հետ չի բանակցի «Ղարաբաղի հայերի իրավունքների» վերաբերյալ, քանի որ դա իրենց «ներքին գործն» է: Սա Բաքվի հայտնի հետպատերազմական դիրքորոշումն է: Հայաստանի ԱԽ քարտուղարը պատասխանելով Հաջիևին ասել է, որ ահնար է հերքել փաստը, որին ներկա է եղել նաև ամերիկյան կողմը: ԱԽ քարտուղարը թերևս նկատի է առնում Սալիվանին: Գրիգորյանը նշել է նաև, որ կա հանդիպման քննարկումների արձանագրում և հեշտ ապացուցելի է, որ կա այդպիսի քննարկում: Այստեղ կան իհարկե մի շարք շերտեր:

Անշուշտ, Ադբրբեջանը հրապարակավ չի խոստովանի այդպիսի քննարկման հանգամանքը, որովհետև կա այսպես ասած իր հանրության ներքին խնդիրը, այսինքն Բաքվի իշխանության ու հասարակության փոխհարաբերությունը: Ադրբեջանի իշխանությունը հայտարարում է իր հանրությանը, որ լուծել է Ղարաբաղի հարցն ու այդպիսի խնդիր այլևս չկա: Հայտարարում է, որ դա իր ներքին հարցն է: Հանրությունը բնականաբար հարց կտա, թե ինչու՞ է այդ դեպքում բանակցվում հարցը Հայաստանի հետ՝ որևէ միջազգային հարթակում, և խոսվում որևէ միջազգային մեխանիզմի մասին, եթե Ադրբեջանը խոստովանի, որ կա այդպիսի քննարկում: Եթե Ադրբեջանը իր հանրությանն ասում է մի բան, իսկ բանակցային սենյակում քննարկում բոլորովին ուրիշ տրամաբանություն, ապա այդ պարագայում Ադրբեջանի իշխանությունը թերևս հայտնվում է Հայաստանի՝ նախապատերազմական երկու տասնամյակի իշխանությունների վիճակում, որոնք ներսում առաջ էին քաշում անզիջումայնության «նարատիվը», իսկ դրսում փաստորեն բանակցում էին տարածքները հանձնելու հարց:

Այդ «երկվությունը» բերեց խորքային ճգնաժամի և դրան կարող է հանգել նաև ադրբեջանական իշխանությունը: Ընդ որում, սա իհարկե Հայաստանի համար ամենևին ոգևորության առիթ չէ, որովհետև բոլորովին պարզ չէ, թե այդ ճգնաժամին հասած Ադրբեջանը ինչպե՞ս կգտնի դրանից ելքը: Եվ պետք չէ բացառել, որ «ելք» դիտվի նոր ռազմական սադրանքը: Եվ կա նաև հարց, թե արդյո՞ք Բաքվին հմտորեն չեն մղում այդ վիճակին, այդ «անելանելիությանը», հետո էլ պատերազմական «ելք» առաջարկելու համար, առաջարկ, որից Ադրբեջանի իշխանությունը չի կարող հրաժարվել: Իհարկե այդ պատերազմը պետք է հարվածի Իրանին, այլապես չկա Կովկասում նոր պատերազմի այլ շահագրգռություն: Թերևս նույն տրամաբանության մեջ կարող է դիտարկվել նաև Ռուսաստանի դուրսմղման խնդիրը: Բոլոր դեպքերում, բանակցային գործընթացում ճգնաժամը՝ եթե այն լինի թեկուզ Ադրբեջանի իշխանության շուրջ հասունացող, բոլորովին չի նշանակելու գոհության կամ ոգևորության միարժեք առիթ հայկական կողմի համար: Ըստ այդմ, խնդրի այդ ասպեկտի շուրջ թերևս հարկ է լինել ուշադիր և հաշվել հնարավորինս երկար տարածության վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում