Thursday, 25 04 2024
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան

Կոչ ենք անում լրջորեն մասնակցել խաղաղության բանակցություններին. Հաջիև

Ադրբեջանի նախագահի խորհրդական, հայ-ադրբեջանական բանակցությունների մասնակից Հիքմեթ Հաջիևը անդրադարձել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։ Հիշեցնենք՝ Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների պաշտպանության ու անվտանգության միջազգային մեխանիզմներ ստեղծելու շուրջ համաձայնության գալու վերաբերյալ քննարկումներ են եղել Վաշինգտոնում՝ Հայաստան-Ադրբեջան հանդիպումների շրջանակում։

Հաջիևը, անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին, հայտարարել է. «…Այս և այլ հակասական հայտարարությունները և անհարկի նոր տարրերը, որոնք վերջերս առաջ են քաշվել հայ պաշտոնյաների կողմից, վկայում են հայկական կողմի մտադրության մասին՝ միտումնավոր տապալել խաղաղ համաձայնագրի բանակցությունները և ստեղծել միայն բանակցությունների իմիտացիա: Մենք հայկական կողմին խորհուրդ ենք տալիս հրաժարվել նման կործանարար գործողություններից, քաղաքական կամք դրսևորել տարածաշրջանում կայուն խաղաղություն և անվտանգություն ապահովելու և խաղաղության պայմանագրի բանակցություններին լրջորեն մասնակցելու համար»:

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը արդեն հերքել է Հաջիևի ասածները՝ պնդելով, որ այդ թեմայով բանակցություններ եղել են. «Երբ մենք Վաշինգտոնում քննարկումներ ենք ունեցել, և հստակություն է եղել միջազգային մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, մենք հավանություն ենք տվել, որ հարցերը տարանջատվեն։ Բայց երբ միջազգային մեխանիզմի վերաբերյալ որևէ հստակություն չկա, այն դժվարացնում է հայկական կողմի՝ խաղաղության պայմանագրի մասով առաջ գնալը», – նշել է Գրիգորյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում