Թուրքիայում առաջիկա քաղաքական զարգացումների մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Թուրքիայի խորհրդարանի հայ անդամ Սելինա Դողանի հետ:
Դողանի խոսքով՝ Թուրքիայւմ տնտեսական վիճակը շատ ծանր է, էական չէ, թե ով կլինի Թուրքիայում նախագահի թեկնածուն, այլ այն, թե ինչ կարող է անել․ «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը թուլացել է: Թուրքիայի բոլոր ոլորտներում խնդիր կա»:
Դողանը ցավով է նշում,որ պոլսահայ երիտասարդները այնքան հետաքրքրված չեն թուրքական կուսակցություններով: