ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ կա խաղաղության պայմանագրի երկու տեքստ, մեկն առաջարկել է ՌԴ-ն, մյուսը՝ Ադրբեջանը. Արեւմուտքը որեւէ տեքստ մեզ չի առաջարկել. Արեւմուտքը փորձել է միջավայր ստեղծել բանակցության համար: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանի հետ:
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ՌԴ ներկայությունը բազմաթիվ թելերով կապված է Ադրբեջանի հետ․ «Ալիևը շատ լավ հասկանում է, որ ավելի հեշտ է պայմանավորվել ՌԴ-ի հետ, քան՝ Արևմուտքի: ՌԴ քաղաքական բնութագիրը շատ նման է Ադրբեջանին»: