Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Խորվաթիան պատրաստ է սենսացիայի․ Կտեսնե՞նք Մեսիի արցունքները

Այսօր Երևանի ժամանակով 19։00-ին տեղի կունենա աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի առաջին՝ Բրազիլիա-Խորվաթիա հանդիպումը։ Բուքմեյքերներն այս դիմակայությունում բացահայտ ֆավորիտ են համար բրազիլացիներին։ Վերջիններիս խաղի հիմնական ժամանակում հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․35 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 5․05, իսկ Խովրաթիայի հաղթանակը` 9․8 գործակցով։ Բրազիլիայի կիսաեզրափակիչ դուրս գալու գործակիցը 1․17 է, իսկ Խորվաթիայի անցումը գնահատված է 5․5 գործակցով։ «Խորվաթիան արդեն իսկ աշխարհի 8 ուժեղագույն հավաքականների շարքում է։ Մենք կորցնելու բան չունենք և մենք պատրաստ են սենսացիա մատուցել։ Բրազիլիայի դեմ խաղը աշխարհի առաջնության եզրափակչի արժեք ունի մեզ համար։ Երազել կարելի է քառորդ եզրափակչում նման հավաքականի հետ մրցելը։ Մենք չենք ցանկանում բավարարվել ձեռք բերածով և ամեն ինչ անելու ենք կիսաեզրափակիչ դուրս գալու համար»,- հայտարարել է Խորվաթիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը։ «Առաջ շարժվելու ժամանակն է: Բոլորս ենք երազում ենք տիտղոսի մասին, բայց այս պահին պետք է սառնասիրտ լինենք և չկորցնենք զգոնությունը։

Մենք պետք է առաջ շարժվենք քայլ առ քայլ: Հարավային Կորեայի դեմ խաղը չորրորդն էր և մնացել է ևս երեք խաղ: Մենք շատ լավ պատրաստված ենք և ամբողջովին կենտրոնացած ենք Խովարթիայի դեմ խաղի վրա: Ռեկորդներ գրանցելը հպարտանալու առիթ է ինձ համար և ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ», – ասել է Բրազիլիայի ազգային թիմի առաջատար Նեյմարը։ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն երեկ հայտարարել է, որ շարունակելու է հաջողությունը տոնել իր ֆուտբոլիստների հետ պարելով։ Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Ռոյ Քինը քննադատել էր Տիտեին իր ֆուտբոլիստների հետ գոլերը պարելով տոնելու համար, այն որակելով անհարգալից վերաբերմունք մրցակցի նկատմամբ։ «Սա իմ անձնական հավաքականը չէ, սա Բրազիլիայի հավաքականն է և ես՝ որպես մարզիչ, կրում եմ պատասխանատվությունը: Ցավում եմ այն մարդկանց համար, ովքեր չգիտեն Բրազիլիայի պատմությունն ու մշակույթը, մեր կենցաղը:Ես հարգում եմ մեր մշակույթն ու այն թիմը, որտեղ աշխատում եմ, և եթե ես պետք է պարեմ, ուրեմն՝ կպարեմ: Պարզապես պետք է ավելի շատ մարզվեմ», – ասել է Տիտեն։ Վերջինիս այսօրվա պարելը կախված կլինի նաև Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներից որոնք մտադիր են կասեցնել Բրազիլիայի առաջխաղացումը։ Ինչև, այսօր ժամը 23։00-ին կկայանա քառորդ եզրափակչի երկրորդ՝ Արգենտինա Նիդեռլանդներ հանդիպումը։ Բուքմեյքերները խաղի հիմնական ժամանակում ավելի հավանական են համարում արգենտինացիների հաղթանակը։ Մասնավորապես, հանդիպման նման ելքի համար սհամանված է 2․2 գործակից։

Ոչ-ոքի գնահատված է 3․15, իսկ Նիդեռլանդների հավաքականի հաղթանակը՝ 3․9 գործակցով։ Արգենտինայի կիսաեզրափակիչ դուրս գալու գործակիցը 1․62 է, իսկ Նիդեռլանդների անցումը հաջորդ փուլ գնահատված է 3․38 գործակցով։ Բրազիլիայի հավաքականի նախկին խաղացող Ֆրեդը հաղթանակ է մաղթելով բրազիլացիներին, հույս է հայտնել որ կիսաեզրափակիչում կլինի Բրազիլիա-Արգենտինա դիմակայություն։ «Ցանկանում եմ տեսնել Բրազիլիա – Արգենտինա կիսաեզրափակիչ։ Ցանկանում եմ տեսնել իրարանցում, խառնաշփոթ, Նեյմարի խաղն ու Մեսիի արցունքները», ասել է Ֆրեդը։

Հիշեցնենք, որ Արգենտինան անհաջող էր մեկնարկել այս առաջնութնունում 1։2 հաշվով սենսացիոն պարտություն կրելով Սաուդյան Արաբիայից։ Շատերը շտապել էին պնդել, որ աշխարհի առաջնությունն ավարտված է Մեսիիի համար և որ Արգենտինան պատրաստ չէ պայքարել չեմպիոնի կոչման համար։ Վերջին երեք հանդիպումներում սակայն արգենտինացիները նույնքան հաղթանակ տարան ապացուցելով, որ առաջին տուրում գրանցված հաշիվը ինչ-որ տեղ նաև պատահականության և անփութության հետևանք էր։ Վաղը կկայանան աշխարհի առաջնության քառորդ եզրափակչի մյուս երկու Անգլիա-Ֆրանսիա և Պորտուգալիա Մարոկկո հանդիպումները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում