Friday, 29 03 2024
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում

Ռուսական, ադրբեջանական. Իսկ ու՞ր է հայկական տարբերակը և ինչ միջավայր է ստեղծում Արևմուտքը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարում է, որ կա խաղաղության պայմանագրի երկու տարբերակ՝ ռուսական և ադրբեջանական: Ըստ նրա, Արևմուտքը չի ներկայացրել պայմանագրի որևէ տեքստ, Արևմուտքը փորձում է ստեղծել բանակցության միջավայր: Հարց է առաջանում, բանակցության միջավայր ի՞նչ տարբերակի համար, ինչի՞ շուրջ բանակցելու համար: Չէ՞ որ պետք է լինի բանակցային առարկա, որովհետև բանակցային միջավայր ասվածը դաշտ չէ, որ հերկես ու ինչ ուզես ցանես: Քաղաքականությունը ենթադրում է միջավայր՝ ըստ պատկերացրած բանակցային առարկայի: Որովհետև, եթե ստեղծվում է միջավայր, հետո բերվում է առարկան, մեկ տարրն անգամ կարող է անիմաստ դարձնել, փլուզել այդ ստեղծված միջավայրը: Ըստ այդմ, կամ արևմտյան տարբերակ կա, պարզապես ֆորմալացված չէ, չի ստացել գրավոր տեսք և քննարկվել է կողմերի հետ բանավոր, կամ իսկապես առկա է հարցը, թե ի՞նչ հաշվարկով է Արևմուտքը ստեղծում բանակցային միջավայր երկու կողմերի միջև, եթե չկա այն առարկան, որի «տակ պետք է ձևավորվի այդ միջավայրը: Իսկ գուցե այդ «միջավայրը» ձևավորելու մոտիվը եղած տարբերակների կամ դրանցից որևէ մեկի համար խոչընդոտ ստեղծելն է, այդ կերպ ձևավորելով արդեն արևմտյան խաղի հնարավորություն:

Իրավիճակը դիտարկելի է մի քանի վարկածով, սակայն այդ ամենով հանդերձ առկա է նաև գլխավոր հարցը՝ իսկ ինչու՞ է բացակայում խաղաղության պայմանագրի հայկական տարբերակը, որպես այդպիսին: Ինչու՞ են տարբերակները երկուսը, այլ ոչ թե՝ երեքը: Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Զախարովան նախօրեին ճեպազրույցում հայտարարել է, թե Մոսկվան ուզում է հասկանալ Հայաստանի հիմնարար դիրքորոշումը, հիմնարար տեսակետը:

Հնարավոր է իհարկե, որ Երևանը այդ տեսակետը հասկանալի չի դարձնում մարտավարական նկատառումով: Հարցն այստեղ այն է, թե արդյո՞ք այդ տեսակետը հասկանալի չէ միայն Մոսկվայի՞, թե՞ նաև մյուս հնարավոր միջնորդների համար: Թեև, պետք է նաև նկատի ունենալ հանգամանք, երբ Մոսկվան խպարզապես փորձում է իր դիվանագիտական հնարավորության սղությունը «սղացնել» Հայաստանի հիմնարար տեսակետի «բացակայության» ներքո, ատասխանատվությունը դնելով Հայաստանի վրա: Իսկ Հայաստանը չի ստանձննում որևէ հիմնարար դիրքորոշման համար հանձնառություն կամ պատասխանատվություն՝ խաղաղության օրակարգի ընդհանրական նշագրումից ավելի, որովհետև իրավիճակը գտնվում է բավականին անորոշ և անկանխատեսելի միջազգային միջավայրում, որտեղ շատ բարդ է գնահատել քամու ուղղությունը, վեկտորների դինամիկան և ուղղվածությունը, իսկ Երևանի ռեսուրսային հնարավորությունները բավարար չեն այդ անորոշության պայմաններում ստանձնել որևէ հիմնարար սցենարների հանդեպ պատասխանատվություն և սպասարկել այն անկախ արդեն խոշորների սցենարների հարաբերակցությունից: Սա ամենևին լավ օրից չէ, և ավելին՝ նույնիսկ վատ օրից է: Եվ այդ հանգամանքը վերստին հանգեցնում է այն եզրակացության, որ հայկական «տարբերակը» նախ պետք է ձևավորվի հենց հայկական միջավայրում՝ միջազգային իրավունքի սուբյեկտ Հայաստանի հանրապետության, և չճանաչված միավոր Արցախի հանրապետության ներքին կյանքում, կառավարման և հասարակական-քաղաքական միջավայրում: Դրանք այսօր հեռու են այն որակներից, որ թույլ կտա իսկապես բարդ ու բավականին երերուն միջազգային իրադրության պայմաններում ստանձնել որևէ հիմնարար տեսակետի հանձնառություն ու պատասխանատվություն: Եվ այստեղ գլխավոր հարցը նաև այն է, թե՝ իսկ հայկական կողմում սեփական հիմնարար տեսակետները հասկանալի՞ են, թե ՞ դրանք մենք էլ չունենք, որ նաև հասկանալի բացատրենք կամ ներկայացնեն արտաքին դերակատարներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում