Friday, 19 04 2024
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին

Ռուսաստանը գիտի, որ Հայաստանն իրենից «պոկվելու է», դրա համար էլ «խանդի տեսարաններ» է սարքում

«ԱՄՆ-ն փորձում է համոզել Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներին, որ չաջակցեն Մոսկվային՝ Արևմուտքի պատժամիջոցների պայմաններում»,-այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով «Պրիմակովյան ընթերցումներ» ֆորումի շրջանակներում։

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են մեր վստահելի գործընկերներին փորձում շեղել ճիշտ ուղուց: Ամերիկացիներն անամոթաբար ճանապարհորդում են աշխարհով մեկ՝ բառացիորեն ասելով հետևյալը. մենք կհաղթենք (ոչ Ուկրաինան, այլ ամերիկացիները), մի անհանգստացեք, մենք գիտենք, որ դուք որոշակի վնաս եք կրում այս պատժամիջոցներից, բայց ձեզ կփոխհատուցենք ամեն ինչի համար։ Նրանք սա ասում են, ես դա հաստատ գիտեմ, այդ թվում՝ մեր ամենամոտ դաշնակիցներին՝ առանց վարանելու»,- ասել է Լավրովը։

Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանի կարծիքով՝   այս ամենը կատարվում է ապահարզանի  գործընթացի  տրամաբանության մեջ։ Հայաստանն, ըստ նրա սկսել է  Ռուսաստանից բաժանման գործընթացը․ «Դա բնականաբար բարդ է, երկար։ Եվ ամենաբարդն այստեղ հոգեբանական շերտն է։ Մենք տեսանք, թե ինչպիսի տարօրինակ տեսք ունեին Արցախի ղեկավարներն Արցախում՝ կարծես թե նրանք կամա-կամաց գիտակցում են կամ գոնե ձևանում են, որ հասկանում են, թե որտեղից է  գալու փրկությունը, որտեղից է  փրկությունն արդեն եկել։ Իրենք ներքուստ դիմադրում են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Ըստ նրա՝ Լավրովը, Պեսկովը, Պուտինը բնականաբար շարունակում են փչել այն փրփուրները, որոնից դեռ բռնվում են ոմանք, ում կարգում են բարեկամներ․ «Սա ընդհանրապես էպիկական  պատմություն է, թե ինչպես է Հայաստանը Ռուսաստանից բաժանվելու, որովհետև դա  200 տարիների շատ բարդ, սիրո և ատելության, հավատարմության և դավաճանության մի պատմություն է։ Իրականում խոսքը գնում է շատ ավելի լուրջ բաների մասին։ Մոսկվան հիմա խանդի տեսարաններ է սարքում։ Դա իհարկե խոսում է Ռուսաստանի թուլության մասին։ Վերջին ժամերին աննախադեպ բան է կատարվել։ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի միջուկային զենք կրող օդանավերին, հարյուրավոր կիլիոմետր խորության վրա։ Դա նշանակում է, որ  նիզակը հասնում է հրեշի կոկորդին։ Խոսքերն այլևս ոչինչ չարժեն, եթե նրանք հիմնավորված չեն ուժով։ Ռուսաստանն ուժով էր եկել, ուժով էր մնում, կորցնելով ուժը՝ հեռանում է։ Սեր այստեղ չկա, կա միայն բռնություն, բռնաբարություն։ Տխուր է այս ամենը, ողորմելի տեսարաններ են, բայց իմ կարծիքով, չարժե լուրջ մեկնաբանել։ Մենք հասկանում ենք՝ ինչ է կատարվում»։

Արդյոք Հայաստանն ունի Ռուսաստանից հեռանալու քաղաքական կամք, Խզմալյանն ասաց․ «Մենք խոսում ենք  Հայաստանի մասին՝ կարծես թե այսօրվա կառավարությունը Հայաստանն է։ Մենք վաղուց գիտենք, որ դա այդպես չէ։ Այսօրվա  կառավարությունն անցումային դերակատարություն ունի և փաստորեն կատարում է իր դերը՝ փորձելով սահուն, աննկատ, առանց հարված ստանալու կատարել անհրաժեշտ ինչ-որ բաներ։ Հայաստանն, իհարկե ունի նման կամք։ Բայց Հայաստանը, ինչպես նաև Ուկրաինան ու մյուսները՝ միայն իշխանությունը չէ։ Հայաստանը մենք ենք»։

Միևնույն ժամանակ մեր զրուցակիցը համարում է, որ ուկրաինական պատերազմի կոնտեքստում Հայաստանը նվազագույնն է արել․ «Այն, որ փետրվարից ՀՀ կառավարությունն այլևս չի քվեարկում Ուկրաինայի դեմ՝ մեծ բան է, բայց բավարար չէ։ Հիմա շատ ավելի շատ բան պետք է անի Հայաստանը։ Միգուցե մենք անենք։ Գործընթացը դեռ ավարտված չէ»,-եզրափակեց նա։

Սոցիոլոգ Կարեն Սարգսյանի կարծիքով՝  Լավրովի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, սակայն հարցի մյուս կողմն էլ այն է, որ Հայաստանը պետք է միանա պատժամիջոցների ծավալի գոնե մի մասին՝ առնվազն այնքան ժամանակ, մինչև Ռուսաստանը մեր առջև ունեցած պարտականությունները չկատարի․ «Այսինքն՝  զենքի գումարը կամ զենքը չվերադարձնի։Մինչև դա Ռուսաստանն ակնհայտորեն պետք է պատժամիջոցների տակ գտնվի։ Ասեմ ավելին՝ շատ կարճ ժամակահատվածում  պետք է լուծվի նաև ռուսական պետական ընկերություններին պատկանող սեփականության ազգայնացման հարցը։ Այսինքն՝ այդ ամենը պետք է մեր խորհրդարանով անցնի, դրան պետք է պակասի միայն ստորագրությունը։ Նրանք միայն այդ լեզուն են հասկանում»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Սարգսյանը կարծում է, որ Ռուսաստանում գիտեն, որ Հայաստանն իրենցից պոկվելու է․ «Այս պահին Հայաստանի պոկվելն իրենցից շատ կարճ ժամանակի հարց է։ Գործընթացն այնպես է ընթանում, որ դա անխուսափելի է»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում