Ուկրաինական Զինված ուժերը հակահարձակման ընթացքում 1888 քաղաք և գյուղ են ազատագրել ռուսական օկուպացիայից, իր երեկոյան ելույթում ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Օկուպացիայի մեջ, ըստ նրա, մնում է մոտավորապես նույնքան բնակավայր։ «Սա նշանակում է, որ այժմ ուկրաինական ռազմի դաշտում որոշվում է միլիոնավոր մարդկանց ճակատագիրը։ Մենք իրավունք չունենք ոչ մեկին թողնել ռուսական օկուպացիայի մեջ,- ասել է Զելենսկին:Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ռազմական փորձագետ/ Ուկրաինա Կիև/ Ալեքսանդր Մուսիենկոյի հետ: