
Մոնղոլիայում ածխի արդյունահանման և արտահանման պետական ընկերության նախկին ղեկավար Բաթուլգին Գանհույագը, նրա հարազատները և մի քանի գործարար հինգշաբթի գիշերը երկու օրով ձերբակալվել են՝ տներում խուզարկություններ իրականացվելուց հետո։
Այս մասին Ուլան Բատորում կայացած ճեպազրույցում հայտարարել է Մոնղոլիայի ներքին գործերի նախարար Խիշգեգին Նյամբաթարը։
Ածխի գողության հետաքննության ընթացքից դժգոհությունը, մասնավորապես՝ կասկածյալների մասին տեղեկատվության բացակայությունը դարձել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառ, որոնք արդեն հինգերորդ օրն են շարունակվում Ուլան Բատորում։