Thursday, 25 04 2024
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Փարիզի խաղը և Մոսկվայի համար բացված տարածությունը. Երևանում ինչ կփոխի Կլաարը Բրյուսելի համար

Դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպման ձախողումից հետո Երևան է ժամանել ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, որը դեկտեմբերի 8-ին հանդիպում է ունեցել Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ: Նոյեմբերի վերջին Կլաարը Բաքվում էր:

Երբ հայտնի դարձավ, որ Բրյուսելի հանդիումը կարող է չկայանալ, ինչի համար Բաքուն մեղադրեց Երևանին, Կլաարը որոշեց թվիթերյան գրառումով անդրադառնալ Բաքու կատարած իր այցին ու գրել, որ այդ այցի եզրահանգումներից մեկն այն է, որ Ալիևը հավատարիմ է բրյուսելյան ձևաչափին: Կլաարի այդ գրառումն ակնհայտ աջակցություն էր Ադրբեջանի նախագահին, որը հայտարարել էր, թե Բրյուսելի հանդիպումը չի կայանա, քանի որ Երևանը պնդում է Միշելից բացի նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությունը, ինչը Բաքվի համար անընդունելի է, քանի որ Ֆրանսիան կողմնակալ է և գործում է Հայաստանի շահերին համահունչ:

Հայաստանը հայտարարեց, որ չունի նախապայման, այլ ընդամենը հավատարիմ է Բրյուսելում դեկտեմբերի 7-ի հանդիպման պայմանավորվածության ձևաչափին, իսկ այդ պայմանավորվածությունը եղել է Պրահայի քառակողմ հանդիպմանը՝ Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, ըստ այդմ Բրյուսելում էլ պետք է հանդիպել քառակողմ: Ֆրանսիան առ այսօր չի անդրադարձել իրավիճակին, այդ կերպ փաստացի լռելյայն հավանության արժանացնելով Երևանի դիրքորոշումը, ինչը գուցե և միանգամայն համաձայնեցված է Փարիզի հետ: Ահա այդ ֆոնին, Կլաարի գրառումը, թե Ադրբեջանը հավատարիմ է Բրյուսելի ձևաչափին, աջակցություն է Բաքվի դիրքորոշմանը:

Մեծ հավանականությամբ, Եվրամիության հատուկ ներկայացուցիչը, որը այդպիսի «մարտավարությամբ» աչքի է ընկնում ամենևին ոչ առաջին անգամ, Երևան է ժամանել ոչ միայն ԵՄ, այլ նաև Բաքվի դիրքորոշումները պաշտպանելու: Իսկ նրա այդ վարքագծի ցցուն օրինակ էր հայ գերիների ցինիկ ու սահմռկեցուցիչ գնդակահարման տեսանյութի պատմությունը, որի առիթով բնականաբար անկարող լինելով չարտահայտել դատապարտումը, Կլաարը իր գրառման հաջորդ օրն իսկ անցկացրեց «հավասարության» նշանը, գրառելով, թե ստացել է նաև ադրբեջանցիների հանդեպ վայրագության տեսանյութ և բոլոր կողմերի նյութերն էլ պետք է ուսումնասիրվեն հավասարապես: Այդպիսով, ԵՄ հատուկ ներկայացուցիչը թերևս վաղուց է իրեն բավականին նկատելիորեն դրսևորել նաև որպես Ադրբեջանի ոչ ֆորմալ «հատուկ ներկայացուցիչ»: Թեև, ամեն ինչ շատ պարզ բացատրում է հուլիսին Բաքվում կնքված գազային համաձայնագիրը՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյաենի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև, որը սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի սահմանամերձ շրջանների հանդեպ ռազմական ագրեսիայի ակտը իրականացրեց սեպտեմբերի 1-ին Բրյուսելում եռակողմ հանդիպումից մոտ երկու շաբաթ անց: Ահա թե ինչու է Երևանի համար կարևոր Փարիզի մասնակցությունը, որը թերևս նվազագույնը հավասարակշռում է ձևաչափը, որն այլ բան չէ, քան 2+1՝ նավթագազային համաձայնագրի կողմեր ու Հայաստանը, սկզբունքորեն բանակցային այլընտրանք լինելով ոչ թե Հայաստանի, այլ Ադրբեջանի համար: Սրան զուգահեռ, կա իհարկե Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելության հանգամանքը, որն իհարկե ամենևին ոչ վճռորոշ, սակայն որոշակի կանխարգելիչ նշանակություն ունեցող գործիք է: Սակայն, հենց այստեղ է հատկանշական այն, որ այդ գործիքի վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել Պրահայի քառակողմ ձևաչափում, և մեծ հաշվով դա համաձայնություն է հենց Ֆրանսիայի ու Հայաստանի միջև, և դրա եվրամիության մասշտաբով «իմպլեմենտացիան» գործնականում գերազանցապես Փարիզի, ոչ թե Բրյուսելի վաստակն է: Ստեղծված իրավիճակում առանցքային հարցն իհարկե այն է, թե որքան երկար է հաշվարկված Երևան-Փարիզ խաղը, որը կարծես թե կամա, թե ակամա խաղի դաշտ է բացել Մոսկվայի համար: Հատկանշական է, որ դեկտեմբերի 9-ին Հայաստանի վարչապետը մեկնում է Բիշքեկ՝ ԵՏՄ Վեհաժողովի, որի շրջանակում նաև նախատեսված է երկկողմ հանդիպում ՌԴ նախագահ Պուտինի հետ, որի հետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Երևանում նոյեմբերի 23-ին տեղի ունեցած ՀԱՊԿ Վեհաժողովի «դաշտում», որի հաջորդ օրը Փաշինյանը հայտարարեց Պուտինի միջոցով Բաքվից՝ հաղորդուղիների ապաշրջափակման օրակարգի առնչությամբ դրական ազդակ ստացած լինելու մասին: Նախօրեին էլ Կրեմլի խոսնակ Պեսկովը հայտարարեց, որ Մոսկվան դեմ չէ տարեվերջին կազմակերպել Փաշինյան-Ալիև նոր հանդիպում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում