ԱՄՆ մայրաքաղաքում Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպել են Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) ներկայացուցիչների հետ:
Բաց և անկեղծ խոսակցությունը նվիրված էր Հայաստանի ժողովրդավարական ձեռքբերումներին, խնդիրներին և մարտահրավերներին, արտաքին-քաղաքական սպառնալիքներին և դրանց դիմագրավման հարցում ԱՄՆ-ի աջակցության կարևորությանը:
Երկուստեղ ընդգծվեց հայկական ժողովրդավարությանը շարունակական աջակցության կարևորությունը, կարևորվեց Ազգային ժողովրդավարական ինստիտուտի բազմամյա արդյունավետ գործունեությունը Հայաստանում, և նախանշվեցին համագործակցության նոր ուղիներն ու հնարավորությունները: