Էստոնիան առաջվա պես չի կարողանում օգնել Ուկրաինայից ժամանած փախստականներին և Ֆինլանդիայի աջակցությունն է հայցում այդ հարցում, որպեսզի վերջինս ընդունի փախստականներին։ Այս մասին երեքշաբթի տեղական ռուսալեզու Radio 4 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։
«Եթե նայեք, թե ինչպես է Ռուսաստանը ռմբակոծում քաղաքացիական, էներգետիկ ենթակառուցվածքները և փորձում կյանքը լիովին անհնարին դարձնել Ուկրաինայում, ապա հավանական է, որ փախստականների հաջորդ ալիքը կլինի»,-հայտարարել է Կալլասը։
Ավելի վաղ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն կոչ էր արել վերականգնել հսկողությունը Շենգենյան գոտու ներքին սահմաններին՝ խուսափելով ուկրաինացի փախստականների նոր ալիքից։ Մեկնաբանելով իրավիճակը՝ Քայա Կալլասը նշել է, որ երկրում բնակարանների և աշխատատեղերի պակաս կա, ինչը դժվարացնում է փախստականների ընդունումը։