Բաքուն փափուկ ճնշում է գործադրում՝ պարզելու, թե ինչպես Մոսկվան իրեն կպահի այս կամ այն իրավիճակում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ադրբեջանցի կոնֆլիկտաբան Արիֆ Յունուսովը:
Կոնֆլիկտաբանի խոսքով` Վոլկովը շփոթված էր. ակնհայտ է, որ ռուսական կողմը նման բան չէր սպասում. «Բաքուն Ղարաբաղի հայերի վրա ճնշում է գործադրում՝ ցույց տալու, որ նրանց ճակատագիրն իրենից է կախված: Ադրբեջանը Լաչինի միջանցքում սադրանքի դիմելով երեք նպատակ ուներ՝ այդ թվում ներքին փիարը: Բաքուն Ղարաբաղի հայերին մշտական լարվածության մեջ է պահելու, որ նրանք հանկարծ չմտածեն, թե առանց Ադրբեջանի ինչ-որ բան կարող են անել»: