Պարտքի կառավարման հետ կապված կան բարդություններ, բայց ոչ լրջագույն ռիսկեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տնետսագետ Արմեն Քթոյանը:
Տնտեսագետի խոսքով` մեր պարտքը զգալի աճ է արձանագրել, կան բարդություններ, բայց դեֆոլտի չենք բախվի:
Ըստ տնտեսագետի` եթե 2023-ին տնտեսական աճ չունենանք, լրջագույն խնդիրների կբախվենք. «Տնտեսական հնարավորությունները լիարժեք չեն օգտագործվել: Խնդիրը տնտեսական աճի թվերը չեն, այլ պետք է ավելացնել տնտեսության մրցունակությունը»: