ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը, որը խոստացել էր չմեկնաբանել ներկայիս նախագահի քաղաքականությունը, այնուամենայնիվ, խոսել է Օբամայի աֆղանական և կրթական քաղաքականության մասին: Facebook-ի գրասենյակում ելույթ ունենալիս՝ Բուշը հայտարարել է, որ կարող է «միայն ողջունել Աֆղանստան լրացուցիչ զորամիավորումներ ուղարկելու որոշումը»: Բուշն իր այս խոսքում անդրադարձել է անցած տարի Օբամայի կայացրած այն որոշմանը, որով վերջինս ավելացրեց զինվորականության ներկայությունն Աֆղանստանում` տալով 2011 թ. զորքը դուրս բերելու խոստում: «Ես գնահատում եմ նաև նրա կրթական քաղաքականության որոշ քայլերը»,- ասել է Բուշը` չմանրամասնելով ասածը: