Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

1 տարուց ավել է Ուկրաինան Հայաստանում դեսպան չունի․ դա պետք է Երևանին մտածելու տեղիք տա

Ադրբեջանը «կողմ» է քվեարկել Սևծովյան տնտեսական ֆորումի խորհրդարանական վեհաժողովի՝ Ռուսաստանը ագրեսոր ճանաչելու մասին բանաձևին։ «Ուկրաինական պատվիրակությունն առաջարկել է տնտեսական բնույթի բոլոր զեկույցներում «ռուս-ուկրաինական հակամարտություն» ձևակերպումը փոխարինել «ռուսական ռազմական ագրեսիա» ձևակերպմամբ։ Մենք նշել ենք, որ հաշվետվությունները տնտեսական են, պետք չէ դրանք քաղաքականացնել, քաղաքական գնահատականներ հնչեցնել, և մենք չենք պաշտպանել այդ առաջարկները։ Սակայն մնացած երկրները, այդ թվում՝ Ադրբեջանը, կողմ քվեարկեցին առաջարկություններին, և դրանք ընդունվեցին։ Այսինքն, ըստ էության, նրանք ճանաչել են Ռուսաստանը որպես ագրեսոր»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԽՎ ԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Բաբկեն Թունյանը։

Նրա խոսքով, դեռ հանդիպման մեկնարկից առաջ ՌԴ ներկայացուցիչը հորդորել է ռուս-ուկրաինական հակամարտությունը չկապել օրակարգի հետ և դրանով իսկ կաթվածահար անել կազմակերպության աշխատանքը։ Ռուսական պատվիրակությունը նաև հայտարարել է, որ եթե իր անդամներից գոնե մեկի մանդատը չհաստատվի, ինքը կլքի նիստը։ «13 պատվիրակություններից 7-ը պետք է կողմ քվեարկեին, սակայն քվեարկեցին միայն 5-ը, այդ թվում՝ Հայաստանի պատվիրակությունը։ Ադրբեջանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ լքել է նիստերի սենյակը՝ դրան չմասնակցելու համար»,- պարզաբանել է Թունյանը։ Քվեարկությունից հետո ռուսական պատվիրակությունը հայտարարեց կազմակերպության անդամավճարների վճարումը դադարեցնելու մասին և լքեց դահլիճը։ Կազմակերպությանը Ռուսաստանի տարեկան անդամավճարը կազմում է մոտ 256,000 եվրո։

Ուկրաինահայ   վերլուծաբան Մարատ Հակոբյանը գտնում է, որ  իրավիճակն այնպիսին չէ, որ Ադրբեջանը Հայաստանից ավելի համարձակ է, հակառակը՝ այս պահին Մոսկվայի ու Բաքվի շահերն ավելի են համընկնում, քան Երևանի ու Մոսկվայի շահերը․ «Պարզապես Բաքուն կարողանում է իրեն դրսևորել ու ադապտացնել իր դիրքորոշումը միջազգային հանրության հետ, որը ճկուն քաղաքականության հետևանք է։ Ունենալով մեծ  շահեր Ռուսաստանի հետ, Բաքուն կարողանում է իրավիճակն ընկալել ավելի ճկուն ու չի գնում միջազգային հանրության դեմ։ Իսկ Բաբկեն Թունյանի նման քաղաքական գործիչները կամ նրա ղեկավարությունը նման ճկունության չեն տիրապետում, ինչը շատ վտանգավոր է Հայաստանի պետականության համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Հակոբյանի խոսքերով՝ ըստ երևույթին  ՀՀ իշխանությունները մինչև վերջ չեն հասկանում, թե ինչ է կատարվում Ուկրաինայում և ընդհանրապես աշխարհում․ «Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Ռուսաստանի հետ դեռ հնարավոր է զուտ տնտեսական հարցեր քննարկել՝ դա քաղաքական կուրություն է»,-նկատեց մեր զրուցակիցը։

Թե Կիևն ինչպես կընկալի Երևանի այս մոտեցումը, մեր զրուցակիցն ասաց․ «Չեմ կարծում, թե Ուկրաինան այս հարցին առանձին անդրադառնա։ Բայց ընդհանուր առմամբ՝ մեկ տարուց ավել Ուկրաինան Հայաստանում դեսպան չունի և սա պետք է Երևանին մտածելու տեղիք տար, որ ինչ-որ բան այնպես չի արվում Ուկրաինայի հանդեպ, Ուկրաինայի շուրջ իրադարձություններում։ Սա ընդհանուր պատասխան է  եղած իրավիճակին։ Ես չեմ հանդիպել առանձին անդրադարձների և ինձ թվում է՝ չեմ էլ հանդիպի։ Արդեն պատերազմի տասներորդ ամիսն է, բայց ցավոք սրտի Հայաստանից որևէ արձագանք կամ կապ Ուկրաինայի իշխանությունների հետ չկա։ Ասեմ ավելին՝ կապ չկա նաև համայնքի հետ, այսինքն հրապարակային դաշտում համայնքին սատարման նույնիսկ հայտարարություններ չենք լսել։ Ինձ թվում է՝ մեծ մտածելու առիթ կա։ ՀՀ իշխանությունները պետք է վերաձևակերպեն իրենց մոտեցումները Ռուսաստանի՝ ընդդեմ Ուկրաինայի ագրեսիայի հետ կապված  և պետք է հասկանան, որ Հայաստանը նման փոքր պետությունը չի կարող գնալ ամբողջ աշխարհի դեմ»։

Եթե ամբողջ աշխարհն իր վերաբերմունքն ունի Ռուսաստանի նկատմամբ, Մարատ Հակոբյանի խոսքերով, ՀՀ իշխանությունները դա չեն կարող արհամարհել․ «Երևանը ևս  պետք է Բաքվի նման ճկուն լինի»,-եզրափակեց նա։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում