Արևմուտքը Հարավային Կովկասում ունի շատ հիմնավորված շահեր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:
Քաղաքագետի խոսքով` երբ աշխարհը դառնում է երկբևեռ, երրորդ երկրները ընտրության առաջ են կանգնում. «Իրանը ՌԴ-ի հետ որոշակիորեն լավացրել է հարաբերությունները, մտածում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմը գերակշռող չի լինի: Ռուսաստանն Իրանին խոսք է տվել, որ տարածաշրջանում հարց լուծող երկիր է լինելու»:
Ըստ քաղաքագետի` Ռուսաստանը վերջին 1-2 ամսում մեղմել է իր հռետորաբանությունը Հրվ․ Կովկասի հարցով. «Ռուսաստանը տիեզերական մասշտաբով գերագնահատում է Նիկոլ Փաշինյանի հնարավորությունները: ՀԱՊԿ-ը սլավոնա-թուրքական միավորման օղակ է, որը Հայաստանը հասցրել է ոչնչացման եզրին: Խնդիր է դրված որ Ռուսաստանը գնա, բայց դա անի սրբադասված»: