ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ որոշ մանրամասներ է ներկայացրել Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումից։
Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ քննարկվել է Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցը. «Չեմ կարող ասել, որ որևէ կոնկրետ արդյունք ունենք, բայց ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստ է և շահագրգռված այդ ծրագրի իրականացմամբ, և մեր առաջարկը շարունակում է մնալ ուժի մեջ։ Մենք պատրաստ ենք օր առաջ սկսել երկաթուղու վերականգնումը»։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ՀՀ տրանսպորտային առաքողների միության նախագահ Եղիշե Հովհաննիսյանի հետ:
Հովհաննիսյանի խոսքով` Եվրասիական քարտեզով ՀՀ-ն կարող է հանդիսանալ «հայկական խաչմերուկ», սակայն մեր բանախոսը կարծում է, որ Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերաբացման հարցում պետք է շատ զգույշ լինել: