Wednesday, 24 04 2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
10:10
Եգիպտոսը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ համաձայնությունը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Միայն իշխանափոխության դեպքում է հնարավոր, որ Թուրքիան վերանայի իր քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ․ շվեյցարացի պատգամավոր
Սա քաղաքական պատերազմ է. ՌԴ զորքի դուրս բերումը մեր տարածքով հաշվարկ է՝ Ոսկեպարի լարվածության ֆոնին
ԼՂ-ում էթնիկ զտումները հիշեցրին, թե որքան կործանարար կարող է լինել պանթյուրքիստական գաղափարախոսությունը․ շվեդ պատգամավորի ուղերձը
Արցախի հայաթափումից հետո ներկայիս մտահոգիչ ծանր իրավիճակ է Հայաստանի սահմանային տարածքներում. Կաթողիկոս
Երևանը չպետք է սառեցնի գործընթացը. ստատուս-քվոն անպտուղ է, տեսանք՝ ինչի հանգեցրեց ԼՂ-ում
Այսօր Ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»

Հայաստանի կառավարությունը Արցախին «հանձնում» է 8 միլիարդ դրամ. շոկի վերջի հրամայականը

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 8-ի նիստում կայացրել է Արցախին 8 միլիարդ դրամ հատկացնելու մասին որոշում, որը կուղղվի պատերազմի հետևանքով տեղահանվածների համար բնակարանների և կահավորման կարիքը հոգալուն: 2022 թվականին Հայաստանն աննախադեպ ծավալի ֆինանսական օժանդակություն է ցուցաբերում Արցախին՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի: Դրան զուգահեռ, Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում շարունակվում է հետպպատերազմական օրակարգի շրջանառվող  առանցքային «թեզերից» մեկը, որ Հայաստանի իշխանությունը «հանձնում» է Արցախը և պահում միայն «սոցիալական պարտավորություն»: Դա  իհարկե որոշակի իմաստով այդպես է, բայց ոչ թե «հանձնման» հետևանքով, այլ առավելապես այն աշխարհաքաղաքական պատերազմի, որ խաղարկվեց Հայաստանի ու Արցախի գլխին, և որը՝ ի դեպ, հասունանում էր նվազագույնը տասնամյակ, եթե ոչ ավելի:

Եվ, եթե այդ ընթացքում, և դրանից առաջ Հայաստանի հանրապետությունն Արցախի հարցում՝ պետականության ցուցանակի ներքո չգործեր առավելապես ծիսականության տրամաբանությամբ, այլ իրապես պետական բնույթին հարիր քաղաքականությամբ, ապա գուցե և հաջողվեր ժամանակին ձևավորել կանխարգելիչ այնպիսի մեխանիզմներ, որոնք թույլ կտային խուսափել այդ պատերազմի վտանգից կամ պատերազմին լինել բազմակի անգամ ավելի պատրաստ: Այդ ամենով հանդերձ, պետք է գործել ըստ ներկայիս իրողությունների և այդ համատեքստում, որքան էլ «կոնյուկտուրային» դիտվեն Արցախը «հանձնելու» մասին խոսակցություններն ու քաղաքական հռետորաբանությունը, այդուհանդերձ դրա առկայությունը գործնականում Հայաստանի ու Արցախի համար սպառնալիք չէ, քանի դեռ իհարկե հասարակական-քաղաքական գործընթացները կառավարելի են:

Հայաստանի կառավարությունը փորձում է կատարել եղած հնարավորության իր գործառույթը՝ պահպանել Արցախի սոցիալ-հոգեբանական «ճարտարապետությունն» ու դրա վրա կառուցել նոր քաղաքական իրողություններին համարժեք հասարակական-պետական ինստիտուցիոնալ կենսունակություն, հասարակական-քաղաքական համակարգ-օրգանիզմ, իսկ ընդդիմախոսները հնչեցնում են մեղադրանքներ, որոնք այդուհանդերձ գոնե առայժմ ավելի միտված են պահել ինստիտուցիոնալ անկատարությամբ օրգանիզմի տոնուսը, երբ չկա այն պահելու, պահպանելու և առավել բարձրացնելու ավելի հարդիական բանաձև և ռեսուրս: Իհարկե այդ «հարաբերակցությունը» ինքը հղի է ռիսկերով, «պայթյունի», արտաքին ազդեցության կամ ներգործության կամա, թե ակամա «գործակալության» վերածվելու ռիսկով: Ու հենց դրա համար է, որ Հայաստանին ու Արցախին կենսականորեն, օդ ու ջրի նման անհրաժեշտ է քաղաքական և հասարակական արդիականացում, դրա միջոցով կառավարման ինստիտուցիոնալ արդյունավետության համապարփակ բարձրացում, որովհետև առկա «տոնուսային» համակարգը կարող է աշխատել միայն հետպատերազմյան «շոկային» պայմաններում, մինչդեռ Հայաստանն ու Արցախը չեն կարող ապրել այդ «հավերժ շոկի» ռեժիմում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում