Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

ՀԱՊԿ առաջարկը Հայաստանին և ստատուս-քվոյի ռիսկը

Հայաստանը ՀԱՊԿ-ից չի ընդունի օգնություն, քանի դեռ բավարարված չէ երկու հանգամանք, ինչպես խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ նրա, Հայաստանը ՀԱՊԿ-ից ակնկալում է մեր երկրում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ֆիքսում՝ հստակ սահմաններով, և երկրորդ՝ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ագրեսիայի հստակ քաղաքական գնահատում: Հայաստանի ակնկալիքը, պայմանը, թե պահանջը բավականին պարզ է, հստակ: «ՀԱՊԿ–ի օգնության ընդունումն առանց հստակ գնահատականների` կնշանակի անուղղակի և նույնիսկ ուղղակի ընդունել այն ստատուս քվոն, որ հաստատված է մեր սահմաններում։ Առանց հստակ քաղաքական գնահատականի Սոթք-Խոզնավարում մոնիտորինգի առաքելություն ընդունելը կնշանակի ուղղակի ֆիքսել ու համակերպվել ստատուս քվոյի հետ», հայտարարում է Հայաստանի վարչապետը:

Ու թեև Հայաստանի հարցադրումն ու դիրքորոշումը բավականին պարզ է, այդուհանդերձ իրավիճակը ինքնին բարդ է և կարիք կա որոշակի պարզաբանումների ավելի ընդհանուր համատեքստում: Մասնավորապես, եթե խոսում ենք ՀԱՊԿ օգնության մասին, ապա բոլորովին չմոռանալով, բայց մի կողմ դնելով Հայաստանի ակնկալիքը կամ պայմանը՝ երկու հանգամանքի վերաբերյալ, այդուհանդերձ հասկանանք, իսկ ընդհանուր առմամբ ՀԱՊԿ օգնության բովանդակությունը Երևանին բավարարու՞մ է, թե՞ ոչ: Ենթադրենք, որ ՀԱՊԿ ինքը բավարարում է Հայաստանի առաջ քաշած երկու պայմանը կամ երկու հանգամանքի ակնկալիքը, այդ դեպքում Երևանը հարցեր չունի՞ ՀԱՊԿ օգնության փաթեթի վերաբերյալ, սկզբունքորեն ընդունու՞մ է այդ օգնության բովանդակությունը, համարու՞մ է այն բավարար, թե՞ ոչ: Եթե օգնության բովանդակությունը բավարար է, ապա այստեղ գործ ունենք մի իրավիճակի հետ՝ երկու պայմանով կամ ակնկալիքով հանդերձ, իսկ, եթե օգնության բովանդակությունը բավարար չէ, ապա այստեղ գործ ունենք այլ պատկերի հետ: Ի վերջո, անկասկած է, որ Հայաստանն ի դեմս ՀԱՊԿ-ի երբեք գործ չի ունեցել դասական իմաստով ռազմա-քաղաքական անվտանգային բլոկի հետ, ըստ այդմ ինքնին հարց է, թե որքանո՞վ կարող է նպատակահարմար լինել դրա հետ աշխատել այն տրամաբանությամբ, որը համարժեք կլիներ դասական բլոկի հետ աշխատանքին:

ՀԱՊԿ աջակցության փաթեթը ստատուս-քվոն ամրագրելու գործիք չդարձնելու Երևանի մտահոգությունը և կանխարգելիչ դիրքորոշումը անշուշտ կարևոր է, բայց թերևս կա նաև մեկ այլ կարևոր հարց՝ ստատուս-քվոյի հետագա անբարենպաստ փոփոխությունների ռիսկի, ու այդ ռիսկից ապահովագրող երաշխիքների հարցը: Ավելորդ է խոսել, որ այդ հարցում գլխավոր երաշխիքը կա ու պետք է լինի հայկական զինուժը, բայց նաև պետք չէ լինել պատրանքի մեջ և հարկ է արձանագրել, որ ուժերի բալանսը այսօր ունի չափազանց մեծ տարբերություն հօգուտ հակառակորդի, ու Երևանին անհրաժեշտ են օժանդակ մեխանիզմներ: Ֆորմալ իմաստով այսօր կա նաև Եվրամիության դիտորդական խումբը, որի երկամսյա գործունեությունը շարունակելու մասին խոսում են այդ խմբի հիմնական նախաձեռնող Ֆրանսիան, Երևանը, և դատելով հայտարարություններից՝ նաև մի քանի այլ եվրոպական երկիր: Բայց, արդյո՞ք հուսալի է այդ մեխանիզմը: Սա հարց է, որի առավել ստույգ պատասխանն ունի Հայաստանի քաղաքական ղեկավարությունը, ինչպես և այլ մեխանիզմների վերաբերյալ հարցերի պատասխանը: Հնարավոր է իհարկե, որ հարցերի պատասխանների մի որոշակի մասը ենթակա չէ հանրայնացման, սակայն աներկբա փաստ է այն, որ ստատուս-քվոյի որևէ փոփոխության համար գլխավոր պատասխանատուն Հայաստանի քաղաքական ղեկավարությունն է, որը պետք է հաշվեկշռի ռիսկերն ու հնարավորությունները՝ այս կամ այն մեխանիզմի հետ աշխատանքի հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում