Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Աշխարհի չեմպիոնի կոչման 4 հիմնական ֆավորիտները

Կատարում շարունակվող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մնացին 8 հավաքականներ։ Վաղը Երևանի ժամանակով 19։00-ին քառորդ եզրափակչի առաջին խաղում Խորվաթիան կմրցի Բրազիլիայի հետ։ Ժամը 23-ին էլ կկայանա Նիդեռլանդներ-Արգենտինա մրցավեճը։ Դեկտեմբերի 10-ին էլ Մարոկկոն ուժերը կչափի Պորտուգալիայի, իսկ Անգլիան՝ Ֆրանսիայի հետ։ Ո՞վ է ընթացիկ առաջնության գլխավոր ֆավորիտը և որ հավաքականների հնարավորություններն են առավել բարձր գնդահատվում։ Չմոռանանք, որ խմբային փուլում և 1/8-րդ եզրափակչում պայքարից դուրս մնացին ֆավորիտների շարքում դասվող Բելգիայի, Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները։ Եվ այսպես ըստ մասնագետների և բուքմեյքերների չեմպիոնի կոչման հիմնական հավակնորդը շարունակում է մնալ Բրազիլիայի ազգային հավաքականը։ Վերջինիս չեմպիոն դառնալու համար սահմանված է ընդամենը 2․75 գործակից։ Խմբային փուլի ավարտից հետո Բրազիլիայի չեմպիոն դառնալու գործակիցը 3․3 էր։

Հիշեցնենք, որ Բրազիլիան 1/8-րդ եզրափակչում 4։1 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի նկատմամբ։ Խմբային փուլում Բրազիլիան 2։0 հաշվով հաղթել էր Սերբիային, 1։0 հաշվով Շվեյցարիային և 0։1 հաշվով պարտվել Կամերունին։ Խորվաթիայի դեմ մրցավեճում Բրազիլիայի հաղթանակի համար սահմանված է 1․43 գոծակից։ Այս հաշվարկում երկրորդ հորիզոնականում է հայտնվել Ֆրանսիայի հավաքականը շրջանցելով Արգենտինային։ Մասնավորապես Ֆրանսիայի մեծ հաղթանակի գործակիցն այս պահին 4․1 է։ Նշենք, որ 1/8-րդ եզրափակչից առաջ Ֆրանսիայի չեմպիոն դառնալու գործակիցը 6․5 էր։ Աշխարհի գործող չեմպիոնը քառորդ եզրափակչում էր հայտնվել Լեհաստանի նկատմամբ 3։1 հաշվով տարած վստահ հաղթանակի արդյունքում։ Ավելի վաղ Ֆրանսիայի ազգային թիմն առաջին տուրում 4։1 հաշվով Ավստրալիային հաղթելուց հետո, երկրորդ տուրում 2։1 հաշվով առավելության էին հասել Դանիայի նկատմամբ ապահովելով առաջին հորիզոնականը։ Երրորդ տուրում Դիդիե Դեշամի թիմը 0։1 հաշվով պարտվել էր Թունիսին։ 1/8-րդ եզրափակչից հետո բարձրացել է Արգենտինայի հավաքականի գործակիցը։ Եթե խմբային փուլի ավարտից հետո այն 6 էր, ապա հիմա այս հավաքականի չեմպիոն դառնալը գնահատված է 6․2 գործակցով։ Բանն այն է, որ քառորդ եզրափակչում հաջողության հասնելու դեպքում Արգենտինան և Բրազիլիան միմյանց դեմ են մրցելու։ Նշենք նաև, որ Բրազիլիայի եզրափակիչ դուրս գալու համար սահմանված է 1․7, իսկ Արգենտինայի կիսաեզրափակչում հաղթելու համար՝ 3․3 գործակից։ Կարճ ասած մասնագետները չեն հավատում, որ Լիոնել Մեսիին և նրա խաղընկերներին կհաջողվի պայքարից դուրս թողնել Բրազիլիային։ Ինչևէ 6․2 գործակցով է գնահատված նաև Անգլիայի չեմպիոն դառնալը։ Այս հաշվարկում Գարեթ Սաութգեյթի գլխավորած հավաքականն արգենտիացիների հետ կիսում է 3-4-րդ հորիզոնականները։

Նշենք, որ Խմբային փուլի ընթացքում անգլիացիների հաղթանակի գործակիցը 10 էր։ Առաջին տուրում անգլիացիները ցուցադրելով դիտարժան խաղ 6։2 հաշվով առավելության էին հասել Իրանի նկատմամբ։ Երկրորդ տուրում սակայն Անգլիային չէր հաջողվել հաղթել ԱՄՆ-ին։ Այս մրցավեճն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի։ Երրորդ տուրում Անգլիան համոզիչ 3։0 հաշվով հաղթել էր Ուելսին և B խմբում զբաղեցրել առաջին հորիզոնականը։ Նույն հաշվով Անգլիան 1/8-րդ եզրափակչում հաղթել էր Սենեգալին։ Ֆրանսիայի դեմ մրցավեճում Անգլիայի հաղթանակի համար սահմանված է 3․1 գործակից, մինչդեռ Ֆրանսիայի հաղթանակը գնահատված է 2․5 գործակցով։ Ֆավորիտների հնգյակը եզրափակում է Պորտուգալիայի ազգային հավաքականը։ Վերջինիս մեծ հաղթանակը գնահատված է 8 գործակցով։

Քառորդ եզրափակչում Մարոկկոյին հաղթելու դեպքում Պորտուգալիան կիսաեզրափակչում մրցելու է Անգլիա-Ֆրանսիա զույգի հաղթողի հետ։ Չեմպիոնի կորման հավակնորդների հաշվարկում Պորտուգալիային հաջորդում է Նիդեռելանդները։ Այս հավաքականի չեմպիոն դառնալու գործակիցը՝ 16 է։ Մարոկկոյի չեմպիոն դառնալու համար սահմանված է 40, իսկ Խորվաթիայի մեծ հաղթանակի համար՝ 50 գործակից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում