Tuesday, 23 04 2024
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ

Չի բացառվում, որ Մոսկվայի դատարանում այսօր սենսացիոն որոշում լինի. Մոսկվայի և Կարսի պայմանագրերը անօրինական են կնքման պահից

«Առաջին լրատվական»-ը գրել էր, որ Մոսկվայի դատարանը վարույթ է ընդունել «1921թ․ մարտի 16-ի Մոսկվայի ռուս-թուրքական «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի օրինականության, վավերականության և իրավազորության հարցերով հայցադիմումը, և արդեն երկուդատական նիստ տեղի է ունեցել: Հաջորդ նիստը տեղի կունենա այսօր:

Հայցադիմումը դատարան ներկայացրել է Համառուսաստանյան հայերի միության հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքի նախագահ` Գեորգի Անտոնովը:

Մինչ այդ, «Ռուսաստանի հայերի միություն» Համառուսաստանյան հասարակական կազմակերպության Կեմերովոյի մարզային բաժանմունքը՝ ի դեմս նրա նախագահ, Ռուսաստանի քաղաքացի Գեորգի Անտոնովի, նամակ-դիմում էր հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ. Վ. Պուտինին, Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վ.Ի.Մատվիենկոյին, Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի նախագահ Վ. Վ .Վոլոդինին՝ 1921 թ. մարտի 16-ի Մոսկվայի և 1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերը չեղարկելու մասին։

Հայցադիմումը ներկայացվել է Մոսկվայի պայմանագրի 100-ամյակից մեկ օր առաջ:

««Պրեզիդենտ» հյուրանոցում, որտեղ Մոսկվայի իշխանության ներկայացուցիչներն էին և Ռուսաստանի համայնքների ներկայացուցիչները, նաև Հայաստանից էին հրավիրված, առաջին անգամ ես ձայն եմ բարձրացրել, որ եկեք այս պայմանագրերը դենոնսացնենք, որովհետև դրանք խանգարում են հայ-ռուսական բարեկամությանը և մեր բարեկամության մեջ ավելորդ գժտություն են մտցնում, որովհետև այդ պայմանագրերը արդար չեն, դրանք կնքված են այդ պահին ոչ լեգիտիմ մարդկանց կողմից: Ըստ էության, երկու հասարակական կազմակերպություններ, որոնք իրավունք չեն ունեցել միջազգային պայմանագիր ստորագրելու, ստորագրել են, որի իմաստը եղել է երրորդ պետության հողերը բաժանելը:

Այսինքն՝ այդ թուղթը անարդարացի, վնասարար թուղթ է, որն անօրինական է, և ես առաջարկել եմ, որ այն դենոնսացնենք: Բարձրացնենք այդ հարցը, որ հայ-ռուսական հարաբերությունները լինեն մաքուր, հիմնված լինեն պարզ ու մաքուր հարաբերությունների վրա»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Գեորգի Անտոնովը: Նրա խոսքով՝ գոյություն ունեն Մոսկվայի և Կարսի պայմանագրեր, որոնք անօրինական են կնքման պահից:

« Իմ առաջարկն է եղել՝ եկեք աշխարհում գոյություն ունեցող երկու փաստաթուղթ, որոնք կեղծ են, բայց 100 տարի անց էլ օգտագործվում են շանտաժի ու մանիպուլյացիայի համար, եկեք վերացնենք այդ կեղծ, ստոր, անօրինական փաստաթղթերը, որ հետո չար ուժերը չկարողանան դրանք օգտագործել մեր բարեկամական հարաբերությունների մեջ: Այստեղ հողի մասին հարց չկա: Որևէ երկրի հիմքերը քանդելու հարց չկա, երկու բարեկամ ժողովուրդների հարաբերություններն սկսենք մաքուր ձևով՝ առանց կեղծ թղթերի»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք դիմել են որպես Ռուսաստանի իսկական հայրենասերներ, բայց ազգությամբ հայ, և այստեղ հակառուսական որևէ մի բառ չկա և չէր կարող լինել:

Հարցին, թե այս առնչությամբ կա՞ մտահոգություն ՌԴ իշխանությունների կողմից՝ հաշվի առնելով, որ անձամբ Լավրովն է դիմել Արա Աբրահամյանին, որ փորձի հետ պահել ձեր նախաձեռնությունից, նա պատասխանեց. «Կրկնեմ, եթե որևէ հակառուսական բան լիներ իմ քայլում, ես կենդանի չէի լինի: Անցել է տարուց ավելի, և որևէ մեկ իշխանավոր, որևէ կառույցից, ոչ ФСБ-ից, ոչ դատախազությունից, ոչ նախագահի աշխատակազմից, ոչ Պետդումայից, ոչ Դաշնային խորհրդից, ոչ բարձրագույն իշխանությունից, ոչ իրավապահ մարմիններից, ոչ էլ ամենացածր օղակից որևէ մի անձ ինձ չի ասել՝ պարոն Անտոնով, դուք էս ի՞նչ եք անում: Այսինքն իշխանությունը երբեք հարց չի բարձրացրել, որ չի կարելի դրանով զբաղվել, որ դուք հակառուսական քայլեր եք անում: Ռուսաստանի իշխանությունները սրան դեմ չեն, եթե դեմ լինեին, առաջին հերթին դատարանը չէր ընդունի: Պրեզիդենտը ինքը ինձ գրել է՝ պարոն Անտոնով, եթե հարցին Լավրովի պատասխանը դուրդ չեկավ, դիմի նորից ինձ, որ ես իր ականջները ոլորեմ, կամ նորից դիմի դատարան: Հարգելով նախագահի զբաղվածությունը մենք դիմել ենք դատարան: Ամենակարևորը, այս հայցը որևէ պետության, որևէ ժողովրդի դեմ չէ: Որպես իրավաբան ես ասում եմ, մենք գործ ունենք մի անիմաստ, անօրինական փաստաթուղթ, որը 100 տարուց ավելի օգտագործվում է ի վնաս հայ ժողովրդի և ի վնաս հայ-ռուսական բարեկամության»:

Նա նշեց, որ շատ մեծ ակնկալիքներ ունի դատարանից, և բացառված չէ, որ դեկտեմբերի ութի նիստին լինի սենսացիոն որոշում:

«Ես կարծում եմ՝ լավ որոշում կլինի Ռուսաստանի և իր ժողովրդի, ինչպես նաև հայ ժողովրդի ու Հայաստանի ու մեր բարի հարաբերությունների համար: Մեր հայցը որևէ մեկի դեմ չէ: Իսկ բարձրագույն իշխանություններն ասել են՝ շատ լավ հարց է, ուղարկեք, այդ նյութերը մեզ օգտակար կլինեն»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում