Եթե Ֆրանսիայի որոշումը չլիներ, դիտորդական առաքելությունը չէր լինի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ֆրանսահայ հանրային գործիչ Հիլդա Չոբոյանը:
Չոբոյանը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելության երկարաձգումը Ֆրանսիայի արտաքին քաղաքականության արդյունքն է.»Ֆրանսիայից պետք է պահանջել նաև ֆրանսիական ուժեր տեղակայվեն: Եթե պետք է փորձենք երկու կենտրոնների հարաբերակցությունը ի գործ դնել, ապա դա պետք է լինի ի շահ մեզ: Ֆրանսիան փորձում է երկխոսության հարթակ ձևավորել Արևմուտքի և ՌԴ-ի միջև»:
Անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի Ֆրանսիա կատարած այցին, Չոբոյանը այցը դրական գնահատեց, նշելով, որ պետք է դրական քայլերի սպասել: