Դեկտեմբերի 7-ին արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մոտ 40 րոպե է մի տղամարդ Դավիթաշենի կամրջի տակ անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվելով ինքնասպան լինել։
Այս պահին նրա հետ բանակցություններ են վարում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ԱԻՆ հոգեբաններն ու ԱԻՆ-ից մեկ այլ ներկայացուցիչ։ Տղամարդը հոգեբանական ծանր վիճակում է գտնվում և հայտնում է, որ ինքը պատերազմ տեսած մարդ է, այլևս համբերության բաժակը լցվել է, բողոքում է դատախազությունից ու դատարանից և պահանջում է հանդիպում Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու պարեկային ծառայությունը։ Տեղում է նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի պետ Արմեն Հարությունյանը։