Friday, 27 01 2023
330 մլն դրամ աջակցություն Վարդանյան եղբայրներից՝ 44-օրյա պատերազմում զոհվածների ընտանիքներին
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ռուսաստանում է
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:00
ԱՄՆ նորանշանակ դեսպանը երդվել է
Լուրերի օրվա թողարկում
Հարձակում Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա
Տարադրամի փոխարժեք – Հունվար 27, 2023
10:30
Համացանցում են հայտնվել Coca-Cola-ի սմարթֆոնի առաջին լուսանկարները
Հեղուկ գազի գինը – Հունվար 27, 2023
10:15
ԱՄՆ-ն ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության կողմ չէ․ Պետդեպի փոխխոսնակ
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Էդուարդ Աղաջանյանը մեկուսացել է թիմակիցներից. «Ժողովուրդ»
Ադրբեջանին պետք չէ Արցախը՝ 120.000 հայերով․ Բաքվում գիտակցում են՝ ստատուս քվոն հավերժ լինել չի կարող
Ով կդառնա Հայաստանում վեցերորդ ՄԻՊ-ը՝ պարզ կդառնա փետրվարին․ «Հրապարակ»
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Հունվար 27, 2023
Ինչու Ռուստամ Բադասյանի ընկերն ազատվեց պաշտոնից․ «Ժողովուրդ»
«Ի սեր Աստծո, թող բռնագրավեն». Հայաստան տեղափոխված ռուսների արձագանքը՝ Պետդումայի քննարկումներին
Ով է առաջարկել ՄԻՊ-ի թեկնածությունն Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար․ «Ժողովուրդ»
Կարևոր հարցն այն է, թե ինչու է Ադրբեջանն այսքան տարի սպասել. Հայաստանն էլ կարող է նման հայց ներկայացնել
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևանի և հինգ մարզերի որոշ հասցեներ կհոսանքազրկվեն
Մոսկվայի դժգոհությունը Բաքվի «ի գիտության» ֆոնին. ԵՄ դիտորդների բազմաշերտ մեխանիզմը
01:00
ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Էրդողանը Անկարայում հանդիպել է Իրաքյան Քրդստանի ղեկավարի հետ
00:30
Եվրամիությունը պետք է ակտիվացնի մերժված փախստականներին հայրենիք վերադարձնելու աշխատանքը. ԵՀ
Թուրքիայի արտգործնախարարը Շվեդիայի իշխանություններին մեղադրել է հակաիսլամական սադրանքներին հանցակցելու մեջ
Ավտոմեքենան բախվել է պատին. 22-ամյա վարորդը մահացել է
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը արժանի է, որ իր հիմնարար իրավունքները հարգվեն. Բորիանա Աբերգ
Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ադրբեջանը Լաչինի միջանցքով անվտանգ տեղաշարժն ապահովելու պարտավորություն է ստանձնել. Ջիլ Մորթիմեր

Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ:

Երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան:

«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում