ԱՄՆ մայրաքաղաքում գտնվող Հանուն Հանրապետության կուսակցության պատվիրակության անդամները հանդիպեցին Միջազգաին խաղաղության Կարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով ավագ փորձագետ Փոլ Սթրոնսկիի հետ:
Հանդիպման օրակարգը Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերներն ու դրանց հանգուցալուծման ուղիները՝ այդ թվում Հայաստանի ժողովրդավարության ամրապնդումն ու այդ հարցում ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը:
Հանդիպման ընթացքում արձանագրվեց, որ Հայաստանի ինքնիշխանության ապահովման համար առաջնային կարևորություն ունի արտաքին քաղաքականության բազմազանեցումը և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բազմակողմանի սերտացումը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց խորացնել հարաբերությունները Կարնեգի հիմնադրամի հետ, որը կներառի փորձագետների փոխանակման ծրագրերը, համատեղ միջոցառումների կազմակերպումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: