Thursday, 25 04 2024
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ

20-րդ տարեդարձն ու ռուս դեսպանի հաթաթան

Այսօր Լեռնային Ղարաբաղի անկախության 20-րդ տարեդարձն է: Եթե փորձենք մի փոքր փիլիսոփայորեն մոտենալ հարցին, Ղարաբաղի անկախության արժեքն ինքնին գուցե ավելի մեծ է, քան հենց Հայաստանի անկախությունը, որովհետև Ղարաբաղի անկախությունը նաև Հայաստանի ձեռքբերումն է, հայաստանցիների ձեռքբերումն է, որոնք Ղարաբաղի ժողովրդի կողքին կանգնած, նաև Հայաստանում նրանց թիկունքում կանգնած տոկացին, համբերեցին, պայքարեցին, հաղթեցին:

Այդ իմաստով, Ղարաբաղի անկախությունը ունի թերևս կրկնակի իմաստ, կրկնակի էֆեկտ, կրկնակի խորհուրդ: Բայց, անկախությունն ապահովելով դե յուրե, մենք դեռևս գտնվում ենք թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի անկախությունը դե ֆակտո ամրագրելու լրջագույն խնդրի առաջ: Եվ այսօր հնչող հայրենասիրական ճառերն ու կենացները, որ կլսենք Ղարաբաղի անկախության առիթով, ու նաև մի քանի օր անց էլ Հայաստանի անկախության 20-ամյակի առիթով լսվելիք նույնանման ճառերն ու կենացները, իրականում մեզ ոչ թե մոտեցնում, այլ հեռացնում են դե ֆակտո անկախությունից: Իսկ դրա վկայությունն էլ երեկ Գյումրիում տեղի ունեցած մի միջոցառում էր` Պատվո Բլրում, որը նախորդ տարի Հայաստանում ռուսական ռազմակայանների տեղակայման ժամկետի և լիազորությունների ընդլայնման մասին պայմանագիրը ստորագրելուց հետո բացեցին Մեդվեդևն ու Սարգսյանը:

Պատվո Բլրում երեկ տեղի ունեցած միջոցառմանը ելույթ է ունեցել Հայաստանում Ռուսաստանի դեսպան Կովալենկոն և հաթաթա տվել, իր խոսքով ասած` հայ ժողովրդի գիտակցությունը կլոնավորողներին, որոնք փորձում են պատմական վերանայումներ կատարել այդ գիտակցության մեջ: Հասկանալի է, որ դեսպանը նկատի ունի հայ ժողովրդի գիտակցության մեջ Ռուսաստանի բացառիկ դերի, այսպես ասած` փրկիչ-մոնոպոլիստի վերանայման գործընթացը, որը տեղի է ունենում Հայաստանի հասարակության քաղաքացիական և իրավական հասունացմանը զուգահեռ: Ու Հայաստանի իշխանական և քաղաքական գործիչներից, այդ թվում Հայաստանում իշխող, այսպես կոչված, նժդեհականներից ու տարոնականներից որևէ մեկը չփորձեց, ու համոզված ենք, որ չի էլ փորձելու դեսպանին ուղղակիորեն հասկացնել, որ ինքը և իր պետությունը չէ, որ պետք է լինեն հայ ժողովրդի պատմական գիտակցության նավավարը, և որ հայ ժողովուրդը միանգամայն ունակ է ինքը լուծել իր գիտակցության հարցը և որոշել, թե ինչն է փոխում ու ինչը պահում այդ գիտակցության մեջ:

Զարմանալի զուգադիպությամբ, ռուսական դեսպանի այդ հաթաթան հնչեց հենց Ղարաբաղի անկախության նախօրեին, իսկ այդ հաթաթայի հանդեպ Հայաստանի իշխանության լռությունն էլ հենց վկայեց, որ իրականում Հայաստանը դեռ շատ հեռու է իրական անկախությունից, ինչն ուղղակիորեն նշանակում է, որ իրական անկախությունից դեռ շատ հեռու է նաև Ղարաբաղը: Այլապես, հազիվ թե Լեռնային Ղարաբաղն իր անկախության առիթով պարգև հանձներ ռուսական կայսերապաշտության ականավոր ջատագովներից մեկին` Կոնստանտին Զատուլինին: Սակայն այս հանգամանքը, իհարկե, ամենևին չպետք է մթագնի Արցախի ժողովրդի և հայաստանցիների ուրախությունը Ղարաբաղի անկախության` թեկուզ առայժմ առավելապես դե յուրե անկախության 20-ամյակի կապակցությամբ ունեցած ուրախությունն ու ոգևորությունը:

Ի վերջո, անգամ այդ դե յուրե անկախությունը ժողովրդի հաղթանակն է, ժողովրդի պայքարի արդյունքը: Եվ հենց այդ հանգամանքն էլ պետք է խթան հանդիսանա շարունակելու պայքարն այս անգամ արդեն դե ֆակտո անկախության համար, որպեսզի որևէ արտասահմանցի չհամարձակվի հաթաթա տալ մեզ և փորձ անի խմբագրել մեր պատմական գիտակցությունը:
Շնորհավոր տոնդ, Արցախի ժողովուրդ, Հայաստանի ժողովուրդ, հայություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում