Thursday, 25 04 2024
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա

Բրյուսելի փոխարեն Սանկտ-Պետերբո՞ւրգ. ձևաչափային պայքար ու խմորումներ

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը ի պատասխան լրագրողների հարցին ասել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր աջակցությունը ցուցաբերել Փաշինյան-Ալիև հանդիպում կազմակերպելու, եթե կողմերը լինեն պատրաստ: «Ռուսաստանն, իհարկե, պատրաստ կլինի տրամադրել անհրաժեշտ օգնությունը՝ իր տարածքում նման հանդիպում անցկացնելու համար», հայտարարել է Պեսկովը: Հնարավոր է, որ հանդիպումը տեղի ունենա տարավերջին մոտ՝ Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ավանդաբար հանդիպում են ԱՊՀ երկրների ղեկավարները: Պեսկովը նշել է, թե կա ԱՊՀ ձևաչափով այդպիսի ոչ պաշտոնական հանդիպում նախաձեռնելու մտադրություն:

Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը, որ վերադարձել է Մոսկվայում ՀԱՊԿ երկրների խորհրդարանական Վեհաժողովից,, հայտարարել է, որ Երևանը չի բացառում Փաշինյան-Ալիև հանդիպում մինչև տարեվերջ և կաշկանդված չէ միայն Բրյուսելում հանդիպելու տարբերակով: Բրյուսելի հանդիպումը պետք է լիներ այսօր՝ դեկտեմբերի 7-ին, սակայն այն տեղի չունեցավ, քանի որ Ալիևը հրաժարվեց հանդիպել Պրահայի քառակողմ ձևաչափով՝ նաև Ֆրանսիայի նախագահի մասնակցությամբ, իսկ Երևանն էլ անհրաժեշտ համարեց, որ Պրահայում քառակողմ ձևաչափով ձեռք բերած պայմանավորվածությունը հենց այդ ձևաափով էլ իրագործվի, այսինքն Բրյուսելում հանդիպեն չորսը, ոչ թե երեքը: Այդպիսով, բրյուսելյան հանդիպումը գոնե այս պահին ձախողվել է և «զարգացում» կարող է ունենալ ոչ թե հոկտեմբերի 6-ի Պրահայի, այլ հոկտեմբերի 31-ի Սոչիի «գիծը»:

Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ թե պաշտոնական Փարիզը, թե Բրյուսելը կարծես թե մեծ փութաջանություն չդրսևորեցին Բրյուսելի դեկտեմբերի 7-ի հանդիպումը «փրկելու» ուղղությամբ, այն բանից հետո, երբ Ալիևը հրաժարվեց՝ պատասխանատվությունը դնելով Երևանի վրա, իսկ Երևանն էլ վերադարձրեց այն Բաքվին: Իհարկե Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Ադրբեջան այցից հետո արեց թվիթերյան գրառում, որտեղ եզրահանգում էր անում, որ Ալիևը հավատարիմ է բրյուսելյան գործընթացին, սակայն բոլոր դեպքերոյմ կարծես թե այդ գործընթացի «տերը» առանձնապես չջանաց ապահովել հանդիպման անցկացումը: Սա կարող է վկայել այն մասին, որ՝ կամ բրյուսելյան ձևաչափի պատասխանատուները միտումնավոր գնացին որոշակի դադարի, կամ այդուհանդերձ առկա է տարակարծություն ոչ թե Երևանի և Բաքվի, այլ Փարիզի և Բրյուսելի միջև, իսկ հնարավոր է՝ Փարիզի ու Վաշինգտոնի, որը փորձում է բրյուսելյան ձևաչափը դարձնել  ընդամենը վաշինգտոնյան նախաձեռնության «գործիք», ինչը չի գոհացնում սեփական քաղաքական հավակնությունն ունեցող Ֆրանսիայի նախագահին:

Ի դեպ, Էմանուել Մակրոնը օրերս պետական այցով Վաշինգտոնում էր, որտեղ չնայած ջերմ ու պերճ ընդունելությանը, այդուհանդերձ բավականին նկատելի էր կողմերի միջև սկզբունքային տարակարծությունների հանգամանքը: Հնարավոր է նաև, որ հենց այդ տարակարծություններն է նաև պատճառը, որ բրյուսելյան ձևաչափում «դադար» է, ինչից փորձում է օգտվել Մոսկվան և զարգացնել «Սոչիի գիծը»: Ուշադրության է արժանի այն, որ դրան զուգահեռ՝ Ադրբեջանը «զարգացնում» է Լաչինի հանդեպ իր հավակնությունը, հարց առաջացնելով՝ արդյո՞ք դա արվում է բրյուսելյան ձևաչափին այն հավատարմության շրջանակում, որի մասին Բաքու այցից հետո խոսել էր Տոյվո Կլաարը: Հատկանշական է, որ այդ «օրակարգին» զուգահեռ Ֆրանսիայի խորհրդարանում ընդունելության է արժանանում Արցախի նախագահը, որը բարձրաձայնում է Լաչինի միջանցքի ապահովման հարցում միջազգային երաշխիքների, այլ կերպ ասած միջազգային պատասխանատվության հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում