Tuesday, 23 04 2024
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում

Ադրբեջանի նոր թիրախն Արցախում. ի՞նչ պատասխան ունի Ստեփանակերտը

Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, թե այդ երկրի բնապահպանության նախարարության  և Ազերգոլդ ընկերության մասնագետները հերթական անգամ եղել են Արցախում ու Իվանյանում՝ նախկին Խոջալու, որտեղ ռուս խաղաղապահների կենտրոնակայանն է, հանդիպել են խաղաղապահների հրամանատարների հետ: Ըստ այդ հաղորդագրության, քննարկել են, իրենց բնորոշմամբ «ժամանակավոր տեղակայված խաղաղապահների պատասխանատվության գոտում բնապահպանական և օգտակար հանածոների ապօրինի շահագործման» հետ կապված մտահոգություններ:

Ադրբեջանն այս թեման օրակարգ է բերել դեկտեմբերի 3-ին Լաչինի միջանցքը փակելով, որը բացվեց մի քանի ժամ անց: Անկասկած է, որ «բնապահպանական» թեման ոչ միայն միջանցքի հանդեպ սադրանքի առիթ էր, այլ թերևս նաև ադրբեջանական քաղաքական-դիվանագիտական գործողությունների մարտավարական ուղղություն: Արցախում ներկայումս գործում է Կաշենի լեռնահարստացուցիչ կոմբինատը, որը պատկանում է Վալեքս ընկերությունների խմբին: Կաշենի հանքը շահագործվում է այն բանից հետո, երբ սպառվեցին Դրմբոնի հանքի պաշարները, որը շահագործում էր նույն ընկերությունը:

44-օրյա պատերազմի հետևանքով Կաշենի հանքի շահագործումը դադարեցվեց, քանի որ հարստացուցիչ կոմբինատի պոմպակայանը մնացել էր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքում: Հանքի շահագործումը վերսկսել է նոր ենթակառուցվածք կառուցելուց հետո: Այն, որ Ադրբեջանը թիրախավորելու է հարցը, պարզ էր դեռևս 2021 թվականին Ալիևի ելույթից, որտեղ նա խոսում էր այն մասին, թե Ադրբեջանը փոխհատուցում է պահանջելու Արցախի տարածքում հանքեր շահագործած ընկերություններից, դիմելու է դատարան: Այժմ կարծես թե Բաքուն անցել է կոնկրետ գործողությունների, ինչը անկասկած թե տնտեսական, թե քաղաքական մարտահրավեր է Արցախի համար:

Ավելորդ է մեկնաբանել, թե պատերազմի հետևանքով այդ թվում տնտեսապես խոցված Արցախի համար ինչ կարևորություն ունի տնտեսական յյուրաքանչյուր ռեսուրս, առավել ևս խոշոր հանքարդյունաբերական նախագիծը: Ադրբեջանը փաստացի թիրախավորում է այն, ինչի համատեքստում էլ նաև պետք է դիտարկել թերևս Լաչինի միջանցքի հարցի սրումը, որը Արցախի հանքարդյունաբերական արդյունքի արտահանման միակ ճանապարհն է: Արցախի իշխանության կառույցները մասնակցու՞մ են ռուս-խաղաղապահների և ադրբեջանցիների «բնապահպանական» քննարկումներին, թե՞ ոչ:

 

Լուսանկարը՝ hetq.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում