Ադրբեջանի նպատակը խուճապ տարածելն է, որպեսզի Արցախում քիչ մարդ ապրի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱՀ Աժ պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով անդամ Արամայիս Աղաբեկյանը:
Նրա խոսքով` Ադրբեջանը օգտվում է ստեղծված վիճակից և փորձում մաքսիմալը քաղել. «Ամեն ինչ անում ենք, որ մեր կյանքի ճանապարհը չփակվի: Ադրբեջանը ուղիղ հակամարտության չգնալու համար բոլոր մանևրերը օգտագործել է: Արցախը այլընտրանք չունի, մեզ մնում է միայն բանակցել: Պետք է փորձենք ոտքի տակ չընկնել ու չտրորվել»: