Ավարտվեց ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչ փուլը։
1/8-ի վերջին խաղում մրցեցին Պորտուգալիայի և Շվեյցարիայի հավաքականները։
Պորտուգալացիները հաղթեցին 5։1 հաշվով։ Հեթ-տրիկի հեղինակ է դարձել Ռամուշը, մեկական գոլ էլ խփել են Պեպեն, Գերեյրուն և Լեաուն։ Շվեյցարացիների գոլը խփել է Ականջին։
Այսպիսով, Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ 1/4 եզրափակիչ, որտեղ մրցակիցը կլինի Մարոկկոյի ընտրանին։