Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Լաչինի միջանցքին «զուգահեռ»՝ Արցախի նախագահի ֆրանսիական այցը

Լաչինի միջանցքի շուրջ ծավալվող զարգացումներին զուգահեռ, հայտնի դարձավ, որ Ֆրանսիա է այցելել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որը Ֆրանսիայում հանդիպել է Իլ դե Ֆրանս քաղաքային շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի նախկին թեկնածու, հանրապետական Վալերի Պեկրեսի հետ, որն ի դեպ նախորդ տարի Հայաստան այցի շրջանակում ինքն էր եղել Արցախում: Ընդ որում, ավելի ուշ Ադրբեջաննի նախագահ Ալիևը այդ կապակցությամբ դժգոհել էր ռուս խաղաղապահներից և ասել, թե Պեկրեսի այցի մասին տեղյակ լինելու պարագայում թույլ չէին տա նրան դուրս գալ նույն ճանապարհով: Պեկրեսի այցի մասին հայտըարարվեց, երբ նա արդեն վերադարձել էր Ֆրանսիա:

Արցախի նախագահ Հարությունյանի Ֆրանսիա այցը տեղի է ունենում իսկապես բավականին բախտորոշ ժամանակաշրջանում, երբ ըստ էության նկատելիորեն տեղի է ունենում Արցախի հակամարտության քաղաքական համատեքստի տրանսֆորմացիա: Այն ակնհայտորեն ունի մի քանի շերտեր և հնարավոր «վեկտորներ», որոնցում անշուշտ իր առանցքային դրսևորումն ունի Ֆրանսիայի քաղաքականությունը: Ավելին, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների «նոյեմբերյան» բանաձևերն ըստ էության իրենք եղան տրանսֆորմացիայի որոշակի աստիճանի կամ «մասնաբաժնի» յուրօրինակ` թե «կատալիզատոր», թե «ինդիկատոր»: Հենց այդ բանաձևերը սակայն հայկական կողմի, Հայաստանի ու Արցախի համար դառնալով ոգևորության առիթ, միաժամանակ նաև առաջացրին հարց՝ ի՞նչ հնարավորություն կա դրանք գործնական արդյունքի դաշտ բերելու համար, եթե անգամ պաշտոնական Փարիզը չի անսում այդ խորհրդատվական բանաձևերին և դրանք մնում են լոկ խորհրդարանական փաստաթղթի մակարդակում: Այդ առումով, կարևոր է թե Հայաստանի, թե նաև Արցախի աշխատանքը Ֆրանսիայի խորհրդարանական, քաղաքական շրջանակների հետ, օգտագործելով նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ներուժը: Ընդ որում, այստեղ հույժ կարևոր է այդ աշխատանքի հիմքում եղած փիլիսոփայությունը, որը թերևս պետք է հաշվի առնի ներկայիս ստատուս-քվոյի հետ կապված իրողություններն ու նաև բխի՝ «մի վնասիր» սկզբունքից: Այլ կերպ, պարունակի ոչ թե ներկայիս ստատուս-քվոյին նետվող մարտահրավեր, սրելով առանց այդ էլ սուր անկյունները, այլ գործնականում փորձի առաջ բերել ներկայիս ստատուս-քվոյի պայմաններում Արցախի անվտանգության և իրավունքների հարցերի սպաասարկման և լուծման զուգահեռ հնարավորություններ:

Խնդիրն այն չէ, որ ներկայիս ստատուս-քվոն բավարար կամ գոհացնող է: Այդ մասին խոսք կարող է լինել միայն մտավոր ու բարոյական մթագնումի դեպքում: Պարզապես, սթափ միտքը հուշում է, որ չկա ներկայումս այդ ստատուս-քվոն փոխելու իրատեսական, գործնական հնարավորություն, ըստ այդմ պետք է փնտրել դրա առկայության պայմաններում անվտանգության և իրավունքների օրակարգը պահելու և խնդիրները լուծելու մեխանիզմ, այդ թվում դիտարկելով նաև գործակցությունը գոյություն ունեցող մեխանիզմների և դերակատարների հետ, անկախ դրանց էֆեկտիվությունից: Կրկնեմ, խնդիրը առանց այդ էլ սրվող անկյունները առավել սրելը չէ, այլ առկա գործընթացներում Արցախի ժողովրդի անվտանգության բարձիկները համալրելն ու իրավունքները օրակարգայնացնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում